Ոստիկանության Մաշտոցի բաժին ներկայացած 73-ամյա կինը հայտնել է, որ անհայտ պայմաններում իր բնակարանի հյուրասենյակի մահճակալի վրա դրված դրամապանակից գողացել են 55.000 դրամ:
Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Հռիփսիմե Ս.-ին: Նա խոստովանել է, որ հյուրընկալվելով կնոջ բնակարանում, հյուրասենյակի մահճակալի վրա դրված դրամապանակից գողացել է նշված գումարը:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն