Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակի քաղաքապետին ծեծի մեջ մեղադրող. «Մեքենայի մեջ մտա, սեկրետները քցեցի, թե չէ ինձ մորթում էին»

Հուլիս 11,2013 10:43

«Բա կարո՞ղ ա քաղաքապետն ասի` խփել եմ: Մի անգամ չի հարվածել, որ ասեմ մի անգամ հարվածելով բավարարվել ա էդ մարդը: Մի ուդառ էլ իր տեղակալն ա տվել»,-«Ժամանակի» հետ զրույցում պնդեց սպիտակցի Լևիկ Մարյանը` շարունակելով. «Ես գնացել էի, նկարահանող խումբ էի բերել, որ սաղ ծառերս, կարտոշկես չորացել ա, ինքը, թե` դու քանի գլուխ ունես, որ նկարահանող խումբ բերես, սենց անես, նենց անես: Երկու հոգու ղրկել էր, մեկը տեղակալն էր: Ոչ թե մարդ են, այլ ժանդարմ են, ինձ ուտում էին, մորթում էին, մորթում, հետո ինքն եկավ, ինձ ասեց` արի ստեղ, ես ասեցի ես քո մոտ գալու բան չունեմ, ես քեզ ոչ կանչել եմ, ոչ էլ: Վազելով եկավ ու սկսեց տալը, զոռով ժողովուրդը ձեռից խլեցին, ես էլ վազեցի, մեքենայի մեջ մտա, սեկրետները քցեցի, թե չէ ինձ մորթում էին»:

Մեր դիտարկմանը, թե ոստիկանությունում ինքն ասել է, որ քաղաքապետն իրեն ապտակել է, ինքն ընկել է, Լևիկ Մարյանը պատասխանեց. «Գլխիս ա տվել, ես վայր եմ ընկել: Գլուխս ջարդել ա, գլուխս, սաղ գիշեր կոմպրեսների մեջ եմ ես, հիմա պառկած եմ: Հոր թայ մարդ եմ: Եթե չպատժվի, պիտի գամ նախագահի նստավայրը, ԱԺ նախագահի ու օմպուդսմենի մոտ, վերջում էլ` Եվրադատարան: Տունս կծախեմ, կգնամ, բայց նա պետք ա պատասխան տա»:

Իսկ Սպիտակի քաղաքապետի այն հայտարարությանը, թե ինքն է հայհոյել, վեճ է հրահրել, Մարյանը արձագանքեց. «Գլուխը պատովն ա տալի, հազար մարդ կա էնտեղ, որ ի՞նչ պիտի հայհոյեմ: Նա վախում ա իրա պաշտոնից ու իրա արածից»: Լևիկ Մարյանը պնդեց, որ ինքը վկաներ ունի: «Անպայման պիտի նստի, հեչ որ չէ` զա խուլիգանստվո` երեք տարի: Կամ պիտի գա մասսայի առաջ ներողություն խնդրի, կամ էլ պիտի նստի 3 տարի: Էնքան ա տվել գլխիս, աչքերիս առաջը սևանում ա»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Mher says:

    Երևի որոշել եք հիասթափեցնել այն քիչ քաղաքապետերից մեկին, ով սրտացավ աշխատում է համայնքի համար? Չի ստացվի. Մարյաններ միշտ կլինեն, բայց մի մոռացեք, որ ժողովուրդը կանգնած է իր քաղաքապետի կողքին: Ու թող Մարյանը իր կեղտոտ խաղը շարունակի ստաժը ավելացնելու համար, մեկ ա ոչինչի չի հասնելու: Էս ամենը մեր բոլորիս դեմ ա, ոչ միայն քաղաքապետի:

  2. Mher says:

    Այ քեզ շառ…
    Վկաները լրիվ ուրիշ բան են պատմում

  3. Vahe says:

    Հարգելի լրագրողներ, արդեն ժամանակն է այս թեմայի մասին ճշմարտությունը գրելու: Թե չէ ստացվում է, որ Սպիտակի բոլոր բնակիչները գիտեն, թե ինչ է կատարվել, որովհետև ականատեսները լուրջ ու հարգված մարդիկ են, իսկ դուք չգիտեք ու շարունակում եք լղոզված բաներ գրել: Մարյանի անավայելուչ ու գռեհիկ բառերին քաղաքապետը չի արձագանքել, չի ենթարկվել սադրանքներին, միայն բռնել է նրա թևից ու առաջարկել հեռանալ: Էդ է՞լ չաներ: Ձեր նկատմամբ ժողովրդի հավատը մի թուլացրեք՝ ինչ որ մի … պատճառով:

  4. Mher says:

    Ինձ թվում ա լրագրողների մեջ մրցույթ ա հայտարարված` ով ավելի շատ իմպրովիզ կանի

  5. Marine says:

    Հետաքրքիրը նա է , որ մի բանսարկուի ասածը միանգամից գրում են, բայց որ ողջ քաղաքը ակտիվ քննադատում ա էդ Մարյանի կեղտոտ պահվացքը բոլոր կայքերում, չգիտես ինչու ոչ մի լրագրողի չի հետաքրքրում:
    Երևի լրագրողների համար անսովոր ա, որ ժողովուրդը քաղաքապետի կողքին ա:
    Ազնվություն ունեցեք և գոնե գրեք ժողովրդի արձագանքը Ձեր էջերում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031