Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենի ներկայացուցչի մասնակցությունը Զինդատախազության նախաձեռնությանը հնարավոր է երեք սկզբունքային պայմանների բավարարման դեպքում

Հուլիս 11,2013 10:38

Օրեր առաջ ՀՀ զինվորական դատախազությունը զինված ուժերում մահվան ելքով գործերն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ ստեղծելու կապակցությամբ տարածել էր հայտարարություն և մասնակցության հրավեր էր հղել նաև Մարդուիրավունքների պաշտպանի ներկայացուցչին:

Պաշտպանը դեռևս 2011 թվականին Ազգային ժողովին առաջարկել էր ստեղծել Զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերն ուսումնասիրող աշխատանքային խումբ` նկատի ունենալով Ազգային ժողովի քաղաքական կշիռն ուչեզոքությունը նման բարդ խնդիրների լուծման պարագայում: Այն ժամանակ աշխատանքային խմբի մեջ ընդգրկվել էին Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Արամ Սաֆարյանը, Հրայր Կարապետյանը և Լարիսա Ալավերդյանը, իսկ հետագայումնաև ապահովվել էր Զինվորական դատախազության ներգրավվածությունը: Ցավոք, Ազգային ժողովի համապատասխան հանձնախմբի կողմից նախաձեռնությունը թողնվել էր անավարտ:

Այժմ Զինվորական դատախազությունը նախատեսում է աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության առարկա դարձնել այն քրեական գործերը, որոնց վերաբերյալ ամփոփիչ որոշում է կայացվել 2011 թվականի հունվարի 1-ից հետո: Մինչդեռ, այսօր առկա են բազմաթիվ բողոքներ դեռևս 2001 թվականին տեղի ունեցած մահվան դեպքերի քննության վերաբերյալ: Այդ դեպքերի քննությունն ընթացել է էական բացթողումներով, իսկ քննության արդյունքների նկատմամբ զոհերի հարազատների և հանրության վստահությունը խիստ անբավարար է: Պաշտպանը համոզված է, որ միայն նախկին (նույնիսկ տասնամյա հնության) գործերի լրիվ և օբյեկտիվ քննությունն ու այդ գործերով արդարադատության վերականգնումը կարող է ապահովել այսօրվա մահվան դեպքերիքննության նկատմամբ վստահությունը և վաղվա բռնությունների ու սպանությունների կանխարգելումը:

Զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերի ուսումնասիրության կապակցությամբ աշխատանքային խումբ ստեղծելու Զինվորական դատախազության նախաձեռնությունն ինքնին դրական է: Այդուհանդերձ, Պաշտպանը պատրաստ է իրներկայացուցչին ներգրավել աշխատանքային խմբում, եթե.

1. աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրման ենթակա դառնան այն քրեական գործերը, որոնց վերաբերյալ ամփոփիչ որոշում է կայացվել 2001 թվականի հունվարի 1-ից հետո,

2. աշխատանքային խմբի գործունեության ձևաչափը և աշխատակարգը որոշվի հենց խմբի կողմից,

3. հստակեցվի, թե ինչ իրավական հետևանք են ունենալու աշխատանքային խմբի կայացված որոշումները և ինչ չափով են հաշվի առնվելու հասարակական կազմակերպությունների փորձագետների կողմից կատարված առաջարկությունները:

 

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031