Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի արքայական ֆուտբոլային ֆեդերացիայի (RFES) շենքում:
ֆեդերացիայի համաժողովի նիստից հետո մեծ թվով լրագրողներ ցանկացել են մեկնաբանություններ ստանալ Սանդրո Ռոսսելից: Սակայն «Բարսելոնայի» նախագահը, որ չէր ցանկացել ԶԼՄ-ներին հանդիպել, գտել է նրանցից խուսափելու ճանապարհը՝ թաքնվելով կանանց զուգարանում: Թե ինքնակամ բանտարկված Ռոսսելը ե՞րբ է դուրս եկել այնտեղից, ոչինչ չի ասվում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ