Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սկանդալային կինոռեժիսորը հայ հանդիսատեսին. «Մաղթում եմ՝ մի քիչ դուրս գաք ձեր հավասարակշռությունից»

Հուլիս 11,2013 10:20

Երեկ երեկոյան «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հանդիպում էին կազմակերպել ավստրիացի անվանի կինոռեժիսոր Ուլրիխ Զայդլի հետ: Ցուցադրվեց նաեւ նրա կինոեռագրության առաջին՝ «Դրախտ.Սեր» ֆիլմը:

«Ոսկե ծիրանի» կողմից համաշխարհային կինոյում ունեցած ներդրումի համար ստանալով «Համաշխարհային կինոյի վարպետ» մրցանակը, Զայդլը կես կատակ-կես լուրջ ասաց. «Ինձ դուր է գալիս լինել Հայաստանում, այս դահլիճում, որտեղ այսքան մեծ թվով հանդիսատես է հավաքված: Ընդհանրապես Հայաստանում բախտս բերում է: Մի քանի տարի առաջ ստացել եմ «Ոսկե ծիրանի» մրցանակը, երբ Հայաստանում չէի: Այսօր ստացա այս մրցանակը: Հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակվի»:

Խոսելով իր եռագրության եւ մասնավորապես դրա առաջին ֆիլմի մասին աշխարհահռչակ, նաեւ սկանդալային կինոռեժիսորը նշեց. «Իմ եռագրությունը հետաքրքիր ճանապարհ է անցել: Սկզբում մտածում էի մեկ ֆիլմ նկարել, որը պետք է բաղկացած լինի երեք դրվագից, որոնցից յուրաքանչյուրում որեւէ կին է՝ իր ձգտումներով, սպասելիքներով ու երազներով: Բայց այնպես ստացվեց, որ չորս տարվա ընթացքում առաջացան երեք կինոնկարներ»:

Նա հաճելի դիտում ցանկանալով հանդիսատեսին ասելով. «Մաղթում եմ, որ մի քիչ դուրս գաք ձեր հավասարակշռությունից»:

Հիշեցնենք, որ Ուլրիխ Զայդլի «Դրախտ. Սերը» պատմում է 50-ամյա մի կնոջ մասին, որն ուղեւորվում է Քենիա՝ որպես սեքս-զբոսաշրջիկ: Նա փորձում է վճարովի սեռական ծառայություններ մատուցող սեւամորթ տղաների հետ ճաշակել սիրո քաղցրությունը, սակայն սիրո վայելքի գլխապտույտը դեռեւս հեռու է դրախտ կոչվածից. այդպես հոգին չի լցվում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031