Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ամառային ուսանողական խաղերի 5-րդ օրվանից հետո Հայաստանը թիմային պայքարում 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով ընթանում է 38-րդ հորիզոնականում:
Ունիվերսիադայի մասնակից 162 երկրներից երեկվա դրությամբ մեդալ նվաճել էին ընդամենը 50-ը: Առայսօր մեր հավաքականի հաշվարկին մեդալներ բերել են միայն բռնցքամարտիկները: Երեկ 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը դարձավ ունիվերսիադայի արծաթե մեդալակիր, իսկ մինչ այդ Հենրիկ Մոկոյանը 56 կգ քաշային կարգում բավարարվել էր բրոնզե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ