Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակի քաղաքապետը ծեծկռտուքի մասին. Կարո՞ղ է՝ կինն է հարվածել

Հուլիս 11,2013 10:05

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը հերքում է լրատվամիջոցների տեղեկությունները, թե ինքը հարվածել է քաղաքացու, եւ վերջինս վայր է ընկել: Գագիկ Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդ քաղաքացին ավել-պակաս խոսել էր:

«Թաղամասում խնդիր կար, պետության միջոցներով այդտեղ ճանապարհաշինություն է իրականացվում, ճանապարհը մաքրել էինք, քերել էինք, ոռոգման առուն փակվել էր, մարդիկ ինձ դիմում էին գրել, ես էլ դիմումի հետքերով գնացել էի այնտեղ, այդ հարցին լուծում էինք տվել, էս հիմարն էլ եկավ, թե սրանք ո՞վ են, ի՞նչ են հասկանում, սրանք հարց լուծող չեն եւ այլն»,- ասաց քաղաքապետը` հավելելով, որ խնդրին լուծում է տվել:

Նա հերքեց տեղեկությունները, թե հարվածել է վերջինիս: «Թող դատաբժիշկը գա, տեսնենք, կարո՞ղ է ինքը իր գլուխը պատին է խփել,ես չգիտեմ: Եթե մարդը հատուկ նշանակետ է վերցրել, որ զրպարտի, ամեն ինչի ընդունակ է: Ես էլ ասում եմ` իմ քիթն է կոտրվել, թեւս էլ է կոտրվել, դե եկեք, հավատացեք, ուզո՞ւմ եք՝ հիմա դնեմ, թեւս կոտրեմ: Ես չգիտեմ` ինքը վնասվածքներ ունի, թե չունի: Ես թեւից բռնել եմ, ասել եմ կողք գնա, գնա նստի մեքենադ, կարո՞ղ է իր կինն է իրեն հարվածել»,- ասաց նա:

Հարցին, թե միգուցե ձեր աշխատակիցներն են նրան հարվածել, քաղաքապետն ասաց, որ եթե իր աշխատակիցներն են հարվածել, իսկ ոստիկանություն դիմած անձը իր անունն է տալիս, դա զրպարտություն է, «կլյաուզնիկություն»:  Գագիկ Սահակյանն ասաց, որ իրեն կանչել են ոստիկանություն` հարցաքննության, ինքն էլ պատմել է ամբողջ եղելությունը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Arpik says:

    Գագիկ Սահակյանին բոլորը ճանաչում են թե՛ իր կատարած բարի գործերով, թե՛ լավ անունով: Նա ընդունակ չէր նման քայլի: Իսկ ինչ վերաբերվում է Լևիկ Մարյանին, նրան էլ են բոլորը ճանաչում, բայց ոչ լավ մարդու, այլ լավ մարդկանց անունը սևացնող, արած գործերը չգնահատող մի շատ վատ անձնավորություն: Հավատացնում եմ բոլորիդ, որ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ մարդ ու քաղաքապետ շատ քիչ են ծնվում:

  2. Գեղամ says:

    Գագիկ Սահակյանին լավ ճանաչում են բոլոր Սպիտակցիները որպես ազնիվ և լավ մարդու: Նրա արած գործերը միշտ եղել են ի օգուտ ժողովրդի, և պետք չէ նման մարդու և գործչի հասցեին նման հերյուրանքներ տարածել: Մարդու կատարած լավ և բարի գործերը չի կարելի անտեսել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031