ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրությունը:
2013թ. հուլիսի 10-ի դրությամբ՝ ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են 4 նյութեր եւ ուղարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն են ուղարկվել մասնավորապես՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի, «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ», «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» և «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկների կողմից իրականացված ծրագրերի վերաբերյալ ՎՊ-ի ուսումնասիրությունների նյութերը։
Մեկ տասնյակից ավել առանձնացված վարույթներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվող ուսումնասիրությունների արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։