Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԳԱԼԱ»-ն հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն՝ Վարդան Ղուկասյանի եղբոր դեմ

Հուլիս 10,2013 21:26

Ինչպես հայտնի է, երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի`27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարության ժամանակ որպես վկա հրավիրված Անահիտ Նիկոլյանը սենսացիոն հայտարարություններ արեց:

Տիկինը, ով այս սպանության մեջ ամբաստանվող Հարություն Սարգսյանի մայրն է, ասաց, որ Կարեն Եսայանին սպանել է Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակը, որը համաձայն չի եղել, որպեսզի քրոջ ձեռքը հաձնեն դասընկերոջը: Սակայն, ըստ Անահիտ Նիկոլյանի, Վարդան Ղուկասյանը չի լսել Սպարտակին ու ասել է, որ եղբոր դստեր՝ Անիի ինքնասպանությունը բոլորին դաս պետք է լինի: Անահիտ Նիկոլյանը հարկ համարեց դատարանում պարզաբանել նաև, թե ինչու Վարդան Ղուկասյանի ավագ եղբոր դուստրը՝ Անին, տարիներ առաջ ինքնասպան եղավ, սակայն գյումրեցիներին ասացին, որ գազից է խեղդվել: Ըստ Անահիտ Նիկոլյանի, Անին ընտրած տղա ուներ, սակայն նրան սպանեց հենց նույն Սպարտակը, Անին էլ, ծանր տանելով, ինքնասպան եղավ:

Նշենք, որ դատական նիստը դռնբաց էր, լուսաբանում էին բոլոր լրատվամիջոցները, այդ թվում և հեռուստաընկերությունները: «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակիցների պատմելով, երբ Անահիտ Նիկոլյանի այս վկայությունը առանց մեկնաբանության եթեր են հեռարձակել ժամը 18.00-ի լրատվական թողարկմամբ, իրենց է զանգահարել Գյումրու նախկին քաղաքապետի ավագ եղբայրը` Գևորգ Ղուկասյանը, ով մահացած Անիի հայրն է, և պարտադրել է արագ հեռացնել տեսանյութը թե հեռուստատեսային եթերից, թե կայքից: Վերջինս, ըստ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրատվական ծրագրի աշխատակիցների, հնչեցրել է սպառնալիքներ, թե չհեռացնելու դեպքում կգա հեռուստաընկերություն ու վզերը կջարդի:

«ԳԱԼԱ»-ի լրագրողների պատմելով, իրենք Գևորգ Ղուկասյանին փոխանցել են, որ դատը եղել է դռնբաց, հետևաբար, և հեռուստաընկերության աշխատակիցները,  կատարելով իրենց մասնագիտական գործունեությունը, պարտավոր են եթեր տալ վկայի ցուցմունքները, սակայն սա Գևորգ Ղուկասյանին քիչ է հետաքրքրել: Որդեկորույս հայրը հասկացրել է, որ Անահիտ Նիկոլյանը խառնում է իր հուզական ներաշխարհը ու չի ուզում սա տեսնել եթերով: Հեռուստաընկերության աշխատակիցների ասելով, քանի որ Գևորգ Ղուկասյանը ամբողջ հեռախոսազրույցի ընթացքում  սպառնալիքներ է հնչեցնել, իրենք հարկ են համարել դիմել ոստիկանությանը: Զանգահարել են ոստիկանություն, որտեղից և խումբ են ուղարկել հեռուստաընկերություն: Ոստիկանները մինչև աշխատանքային ժամի ավարտը` ժամը 11.00-11.30 սահմաններում գտնվել են հեռուստաընկերությունում, ավելին, հենց տեղում ընդունել են հեռուստաընկերության գրավոր հայտարարությունը Գևորգ Ղուկասյանի դեմ: Այսօր Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը լրագրողներին փոխանցեց, որ «ԳԱԼԱ»-ի ահազանգը գրանցված է, կատարվում է հետաքննություն:

Դատախազը նաև ասաց, որ երաշխավորում է ցանկացած մեկի` քաղաքացիների ու հատկապես հեռուստատեսության լրագրողների իրավունքների ու պարտականությունների կատարումը, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ, և անկախ նրանից, թե ովքեր են, կպատժվեն, ամեն ինչ գտնվում է դատախազական հսկողության տակ:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031