Քիչ առաջ Կազանում հայտնի դարձավ 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի բռնցքամարտի մրցաշարի չեմպիոնը 64 կգ քաշային կարգում:
Ոսկե մեդալի համար պայքարում էին հայաստանցի Արթուր Քիրաջյանն ու Ռուսաստանի ներկայացուցիչ Ռաջաբ Բուտաեւը: Համառ պայքարի արդյունքում մրցավարները չնչին առավելությամբ նախապատվությունը տվեցին ռուս մարզիկին:
Քիրաջյանը բավարարվեց արծաթե մեդալով: Դա Հայաստանի ուսանողական պատվիրակության նվաճած առաջին մեդալն է այս Ունիվերսիադայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ