Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄ հանձնակատարը «սպառնաց» դատի տալ Հայաստանին

Հուլիս 10,2013 20:06

«Եթե դուք վերջնաժամկետները բաց թողնեք, մենք ձեզ դատի կտանք», -այսօր քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` անմիջապես փարատելով ներկաների իրարանցումը` հավելելով, որ հումոր է անում:

Խոսքը Ասոցացման համաձայնագրի ու Եվրոպական Միության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման մասին է: Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝
այդ ուղղությամբ բանակցությունները լուրջ են եղել, որոնք ամիսներ ու տարիներ են տևել: «Սա իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ է, դրա համար էլ ես ասացի, որ այն պետք է հրապարակվի, բացատրվի իշխանությունների կողմից, բանակցող թիմը պետք բացատրի հասարակությանը, թե այնտեղ ինչ կա ժողովրդի համար: Պետք է բացատրել, թե ինչպես են այս լավ ու դրական բաներն ազդելու դրանց իրականացման միջոցով», -ասաց բանախոսը` հավելելով, որ այդ փաստաթուղթը պետք է վավերացվի Հայաստանի խորհրդարանի, ինչպե նաև ԵՄ բոլոր անդամների կողմից:

Նա վստահեցրեց, որ Եվրոպական Միությունը ստեղծում է բոլոր հնարավորությունները, որ և իշխանությունները, և բոլոր կարևոր դերակատարները կարողանան իրականացնել այդ համաձայնագիրը. «Մենք հստակ ենք ասում, որ հաջորդ ֆինանսական ցիկլում՝ 2014-20 թվականներին մենք ավելի ծավալուն ֆինանսական օժանդակություն կնախատեսենք այն երկրների համար, ովքեր բարեփոխումներին ավելի զարկ կտան Ասոցացման համաձայնագրի շրջանակներում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031