Այսօր Aravot.am-ը գրել էր, թե ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը երեկ հանդիպել են, սակայն քննարկված հարցերի շրջանակների մասին տեղեկություն չկա: Այդ ինֆորմացիան հեռախոսով տրամադրել էին նախարարությունից:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ավելի ուշ հերքեց այդ տեղեկատվությունը: «Երեկ հանդիպում չի եղել, ինչպես գրվել է մամուլում, բայց Գագիկ Ծառուկյանն ու Յուրի Վարդանյանը վերջին շրջանում մի քանի աշխատանքային հանդիպում ունեցել են, որոնց ժամանակ քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Կա ՀԱՕԿ-Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն տարիների համագործակցություն եւ այսօր էլ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում», – մեր հարցին պատասխանել է Իվետա Տոնոյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ