Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շտեֆան Ֆյուլե. ԵՄ-ն Հայաստանի առջեւ ընտրության հարց չի դնում, ավելին, խրախուսում է այլ համագործակցությունները

Հուլիս 10,2013 19:45

«Չեմ կարող արտահայտվել կամ մեկնաբանել, թե ճնշում տեսնում եմ, թե ոչ Ռուսաստանի կողմից, դուք ինձ ասեք, ճնշում կա՞, թե՞ ոչ։ Ես լուրերին հետևում եմ, գազի գնից տեղյակ եմ, Ադրբեջանի սպառազինությունից նույնպես, բայց կարող եմ միայն ասել, որ մեր հարաբերություններում մեր գործընկերների հետ ճնշում հասկացությունը տեղ չունի, մեր հարաբերությունները կառուցում ենք այն սկզբունքով, որ բոլորի համար հաղթական արդյունքի հիման վրա իրականացվի»,-այսօր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ ասաց Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` պատասխանելով  «Ազատություն» ռադիոկայանի հարցին` ԵՄ կողմնորոշման հարցում Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումներ տեսնո՞ւմ է:

Լրագրողը նկատի ուներ գազի գնի բարձրացումը եւ Ադրբեջանին մեկ միլիարդ դոլարի զենքի վաճառքը ՌԴ-ի կողմից:

Այնուհետ արձագանքելով Aravot.am-ի հարցին` ԵՄ-ն պատրաստ է հանդուրժել Հայաստանի իշխանությունների արդեն 20 տարի վարվող կոմպլեմենտար քաղաքականությունը` նկատի առնելով այն, որ Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ վերջերս ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագրեր կնքվեցին, ինչպես նաեւ, Հայաստանը բազմաթիվ տնտեսական կապերով է կապված ՌԴ-ի հետ, եվրոպացի պաշտոնյան վստահեցրեց, որ իրենց կողմից նման խնդիր չկա, և իրենք, ընդհակառակը, հստակ ասել են, որ Արևելյան գործընկերությունը ընտրության հարց չի դրել։

Շտեֆան Ֆյուլեն հավաստիացրեց, որ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի առաջ որևէ սահմանափակում չի դնելու հարևանների հետ իր հարաբերությունները շարունակելու հարցում. «Եթե հարցը դնենք ուղիղ` արդյոք Ասոցացման համաձայնագիրը սահմանափակելու է այլ պետությունների հետ շփումները, ապա ասեմ` ոչ»:
Հանձնակատարը նշեց, որ իրենք հստակ ասում են իրենց գործընկերներին, որ քաղաքակրթությունների որևէ խնդիր չկա. «Այսինքն՝ դուք չպետք է ընտրեք ում հետ համագործակցեք, մենք երբեք չենք ասել դադարեցրեք այս տիպի հաղորդակցությունը ռուս գործընկերների հետ, հակառակը՝ ասել ենք, որ որևէ պարտավորություն արևելյան շրջանակներում, որևէ բացասական ազդեցություն չի կարող լինել ավանդական երկրների հետ։ Նույնը ասում ենք Մոսկվայում և այլուր, երբ խոսում ենք ռուս բարեկամների հետ, ում հետո ունեք լավ հարաբերություներ, և աշխատում ենք առևտուրը ամրացնել։ Ինչո՞ւ պետք է մեր գործընկերներից որևէ մեկի հետ այս դիրքորոշումը դրսևորենք»:

Եվրոպացի պաշտոնյան ասաց, որ իրենց կողմից միայն խրախուսվում է համագործակցությունը։

ԵՄ հանձնակատարը առաջ անցնելով ասաց ավելին` իրենք նույնիսկ նպատակ ունեն այդ ուղղությունների համար կարգավորող դաշտ ստեղծել. «Հակառակը, այս համագործակցությունը կուժեղացնի ձեր դիրքը տարածաշրջանային համագործակցության շրջանակներում։ Մենք ուզում ենք լինել, թափանցիկ և կանխատեսելի՝ և՛ ձեր համար, և՛ ռուսների։ Մենք հստակ ենք ասել, որ ուրախ ենք աշխատել մի կողմից Եվրահանձնաժողովի և Եվրասիական հանձնաժողովի հետ։ Սակայն մյուս կողմից Եվրասիական հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի կարգավորող դաշտ ստեղծելու համար»,- ասաց նա` հավելելով, որ առավելագույն համատեղելիություն է պետք ստեղծել, որպեսզի ԵՄ-ն և Եվրասիական Միությունը կարողանան ազատ առևտրի գոտի ստեղծել Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ: Մենք կփորձենք երաշխավորել, որ դուք կարողանաք այդ ամենն անել և վայելել այդ կապերը»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031