Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շտեֆան Ֆյուլե. «ՀՀ նախագահի հետ հանդիպումը շատ լավ հանդիպում էր, մեր զրույցը շատ լավ ստացվեց»

Հուլիս 10,2013 19:18

«ՀՀ նախագահի հետ հանդիպումը շատ երկար ձգվեց, ասեմ` շատ լավ հանդիպում էր, մեր զրույցը շատ լավ ստացվեց: Օրակարգը կազմել էինք այնպես, որ նույնիսկ ձեռք լվանալու ժամանակ չեղավ»,- այսօր լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ուշացումով ներկայացած Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսպես բացատրեց իր ուշացման պատճառը:

«Միշտ էլ հաճելի է այցելել Հայաստան, տեսնել ծաղկուն մշակույթի արմատները: Ես հավատում եմ, որ մենք կարևոր պահ ենք ապրում ԵՄ-Հայաստան հարաբերություններում, այն ավելի խորն է, քան եղել է մինչև հիմա»,- հայտարարեց Ֆյուլեն: Ապա ասաց, որ ցանկանում է մի առասպել հերքել. «Ասում են, Արևելյան գործընկերությունը բոլորի նկատմամբ նույն մոտեցումներն է կիրառում, որի դեպքում Արևելյան գործընկերության անհատականությունը կորչում է: Դրա հակառակն է ճշմարիտ: Մենք օգտագործում ենք ընդհանուր գործիքակազմ, սակայն յուրաքանչյուր գործընկերոջ համար հատուկ հարմարեցված լուծումներ են առաջարկվում»:
Նա տեղեկացրեց, որ կառավարության ու քաղաքական ուժերի հետ հանդիպման ընթացքում ամրագրվել են ԵՄ-Հայաստան հարաբերությունների վեց գերակայություն, որոնցից առաջինը ժողովրդավարությունն է: Ապա մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, հավասարությունը, կոռուպցիայի դեմ պայքարի ինտենսիվացումը, դատական համակարգի նկատմամբ վստահության ձեւավորումը եւ քրդատօրենսգրքի փոփոխությունները:
«Կա առաջընթաց Հայաստանում, բայց մենք պետք է շարունակենք աշխատել բոլոր հանձնարարականներն ի կատար ածելու ուղղությամբ, որոնք ներկայացրել է ԵԱՀԿ-ն վերջին ընտրություններից հետո, ներառյալ օրենսդրական դաշտի որոշ փոփոխություններ, ժողովրդավարության մասով», հայտնեց Ֆյուլեն:

Երկրորդ գերակայությանն անդրադառնալով եվրոպացի պաշտոնյան ասաց. «Մենք պետք է ապահովենք, որ մարդու իրավունքների ազգային ռազմավարությունը օբյեկտիվ կերպով իրականացվի, որը հիմնական անկյունաքարն է մեր համատեղ արժեքների համար»: Ֆյուլեն նշեց նաեւ, որ հեռահաղորդակցման մասին օրենսդրությունը պետք է արդիականացվի` ԵԱՀԿ-ի ու ԵԽ առաջարկների հիման վրա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031