Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը՝ Աուրելիա Գրիգորիուին. «Եթե ամեն մի տհասի հայտարարությունը լուրջ ընդունենք…»

Հուլիս 10,2013 19:09

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր, ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի դեմ, արդյոք նրան պատրաստվում են պաշտոնանկ անել: Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ընդհանրապես ուշադրություն պետք չի դարձնել: Եթե ամեն մի, այսպես ասենք՝ տհասի հայտարարությունը լուրջ ընդունեք, ուրեմն դուք ձեր էներգիան կվատնեք անարդյունավետ»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն պետք է արհամարհե՞լ՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ասելու բան չունեմ, ամեն ինչ ասված է, վերջացած»:

Նախագահը պատրաստվում է մեկնել Մոլդովա, ուստի մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե նախագահը պատրաստվո՞ւմ է արդյոք բարձրացնել այնտեղ Աուրելիա Գրիգորիուի հարցը: Դավիթ Հարությունյանն ասաց, որ տեղյակ չէ՝ նա կանդրադառնա՞ այդ թեմային, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ Աուրելիա Գրիգորիուն ՀՀ ԱԺ-ում «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ հայտարարել էր, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»: Նա նաեւ ասել էր, թե Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է:

Այս օրերին էլ Գրիգորիուն ադրբեջանական տարբեր ԶԼՄ-ների հարցազրույցներ է  տալիս եւ պատմում նորանոր, իրար հակասող պատմություններ այն մասին, թե իբր իր զեկույցից հետո ինչպես են հայերը հյուրանոցում եւ սոցցանցերում իրեն սկսել ահաբեկել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031