Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյանի կարծիքով՝ գծատերերը այսքան տարի գերշահույթով են աշխատել

Հուլիս 10,2013 18:51

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հիմնադիիր նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում կոչ արեց հանրությանը վերահսկողության տակ պահել բոլոր ընկերություններին, որոնք իրենց ապրանքները թանկացնում են` պատճառաբանելով գազի գնի բարձրացմամբ: Իրականում, ըստ պարոն Պիպոյանի, պետք են մասնագիտական եւ անկախ փորձագիտական հաշվարկներ եւ եզրակացություններ, թե գազի գնի թանկացումը քանի տոկոս  է ազդում որեւէ ապրանքի գնի վրա, քանի որ առիթից օգտվելով հնարավոր է եւ շատ բարձրացնեն:

Բաբկեն Պիպոյանի ներկայացմամբ, երթուղային գիծ շահագործող ընկերությունների մի քանի տնօրեններ իրեն տեղեկացրել են, որ երկար ժամանակ է վնասով են աշխատում եւ անպայման պետք է ուղեվարձը թանկացվի. «Ես էլ ասում եմ`բա ինչո՞ւ էիք էսքան տարի լռում ու հիմա ասում, 10 տարի է երկրում ամեն ինչ թանկացել է, բայց ոչ տրանպորտի գինը, ուրեմն՝ 8 տարի է գերշահույթներով են աշխատել: Պետք է հանրային ճնշում լինի բոլոր դաշտերում»:

Պարոն Պիպոյանը նաեւ ներկայացրեց կոսմետիկ միջոցների ոլորտում իրենց ուսումնասիրության արդյունքները եւ ըստ հ/կ-ի ղեկավարի, նախ այս շուկայում վերահսկողություն չկա, եւ բացի այդ, մեծ մասի մոտ հայերեն մակնշում չկա: Անվտանգության տեսակետից էլ անհայտ է, թե ինչ կոսմետիկ միջոցներ են հայտնվում շուկայում:

Ըստ պարոն Պիպոյանի, օրինակ կան քսուքներ, որոնք ասենք Եվրոպայում վաճառվում են 20 եվրոյով, իսկ Հայաստանում`16: Մինչդեռ անհրաժեշտ է օրենքով կարգավորել եւ լաբորատոր փորձաքննություն իրականացնել, որպեսզի դրանց անվտանգությունն ու պարունակությունը պարզվի:

Հ/Կ նախագահի հավաստմամբ, կոսմետիկ միջոցների վաճառքով զբաղվող ընկերություններին գրավոր դիմել են՝ լաբորատոր փորձարկման համար, սակայն որեւէ պատասխան չեն ստացել, նույնիսկ ոլորտի պաշտոնական պատասխանատուներին են դիմել. կրկին պատասխան չեն ստացել. «Իրականությունը ջրի երես դուրս կգա միայն համապատասխան փորձարկումներից հետո: Այդ ապրանքների իրական կամ կեղծ լինելու, որակների ու անվտանգության մասին որեւէ տեղեկություններ փորձագետները չունեն»: Իսկ քանի որ փորձաքննությունը թանկ հաճույք է, ուստի հասարակական կազմակերպությունները գումարներ չունեն իրենք անեն:

Բաբկեն Պիպոյանի վստահեցմամբ՝ այս շուկաի գրեթե 90%-ը ներկրված կեղծ ապրանք է, բայց առայժմ ապացուցելու հիմքեր չկան:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031