Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանի կոչը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին

Հուլիս 10,2013 16:40

«Դատաիրավական համակարգը մխրճված է կոռուպցիայի մեջ, տեղի են ունենում այնպիսի դեպքեր, ինչպիսին Լիսկայինն է»,- Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

«Այսօր բոլորը գիտեն Հայաստանի վիճակը, այսինքն՝ այն, որ սահմանամերձ գյուղերը դատարկվում են, արտագաղթը մեծ է, եւ Հայաստանը լքել է այնքան մարդ, որքան զոհվել է եղեռնի ժամանակ, բոլորին է հայտնի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ խաժամուժի իշխանությանը գա փոխարինելու արժանի մարդկանց իշխանությունը, որպեսզի կարողանանք մեր ազգային հարցերի շրջանակներում ուրիշի վրա ճնշում գործադրել: Բայց մենք գնալով թուլանում ենք: Երբ ԱԺ նախագահը ամբիոնից ասում է, որ բյուջեն լափում ու թալանում են, հետո իր խոսքը հետ է վերցնում՝ սարսափելի է»,- հավաստիացնում է Հովհաննիսյանը:

Դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ասաց. «Եղբայր, դու դա ասում ես պետության ամենաբարձր ամբիոնից, կամ պետք է պատասխան տաս ասածներիդ համար, կամ՝ հրաժարական: Ապացուցիր, որ ճիշտ ես, չէ որ ԱԺ նախագահ ես, ախր քո խոսքը գին պետք է ունենա…»:

Հովհաննիսյանը նշեց, որ իրեն դատում են երկու գործով, այն բանի համար որ իր գրասենյակի վրա հարձակվողներին ասել է, թե օրենք են խախտում եւ նմանվում են Լֆիկ Սամոյի վարձու կանանց. «Ես պատրաստ եմ իմ խոսքերի համար պատասխանատվություն կրել եւ ասում եմ, որ դա համարժեք էր այդ անձնավորությունների վարքագծին, չնայած որ նրանք որոշումներ են ընդունում իմ դեմ: Հիմա ԱԺ նախագահն ասում է՝ բյուջեն լափում են, դատախազը ծիծաղելի մեկնաբանություններ է տալիս վերահսկիչ պալատի ուսումնասիրություններին՝ ճիշտ կատարելով նախագահ Սերժ Սարգսյանի ասածները…»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Երբ այս տարվա մայիսի 5-ին Երվանի բնակիչների մեծ մասը, առանց՝ ամոթի, նամուսի, թասիբի,
    հերթական անգամ բարոյազրկվեցին, տրվելով թաղի խուժանի խաղի կանոններին, ի շահ ազգի
    հերոսի որդի՝ տարոնին, խոսել այլ բանի մասին ավելորդ է: Միայն ազգին ներում կլինի այն ժամանակ, երբ այդ բոլոր մեղավորները հենց այսօր՝, վաղը ազգային տրիբունալով մեղադրվեն
    ամենադաժան դատապարտության, և ի կատար ածելու ժամկետը լինի՝ անժամանակ: Իսկ մնացածը
    մանր, մունր բաներ են:

  2. Որ լափւմեն դա ճիշտա… որ օրենք չկա, դայելա ճիշտ, բայց որ ժողովրդի… փողերը ւ թոշակ նպաստով լափւմեն, դա անընդւնելիա պետքա չթողնել. Պետքա պաեքարել ի օկւտ ժողովրդին, թոշակները բարձացնեն որ մարդիք չթողնեն գնան… որ միլյոնւկես մարդա գնացել, դայելա ճիշտ, հնարավորւթյւն շատերը չւնեն, թեչե վաղւց գնացելեին… կառավարւթյւնը սարքելա քաղաքական գաղթ հայաստանից.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031