Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյան. «Աղվան Հովսեփյանի հայտարարությունը արտառոց է»

Հուլիս 10,2013 18:06

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Աղվան Հովսեփյանի ելույթին՝ որտեղ նա ասում է, որ «Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները…», ասաց, որ եթե ՀՀ դատախազը հնչեցնում է նման տեսակետ, ապա դա կարելի է պաշտոնական համարել. «Եթե գլխավոր դատախազը, ով ելույթ է ունենում ոչ թե սեփական խոհանոցում, կամ մասնավոր զրույցի ժամանակ, այլ այդպիսի հայտարարություն է անում ամբիոնից, ապա Աղվան Հովսեփյանը կամ Սերժ Սարգսյանի վարչակազմը ուզեն, թե ոչ` հայտարարությունը վերագրվելու է իշխող վարչախմբին:

Իհարկե այդ տեսակետը, որը նա հնչեցրել է այս պահին, երբ Հայաստանը հայտնվել է խորը սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ ՝ արտառոց է»:

Հովհաննիսյանի խոսքով՝ դատախազի այդ պահանջը միջազգային ատյաններում չի դիտվի իբրեւ ճնշում, քանի որ Հայաստանը ներկայիս իր խղճուկ վիճակով չի կարող որեւէ մեկի վրա ճնշում գործադրել. «Այդ մեր վրա են ճնշում գործադրում տարբեր հարցերով, որովհետեւ մենք շատ խոցելի ենք»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031