Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նպատակահարմար չէ ապագա սկեսրոջը հագուստ կամ էժանագին բիժուտերիա նվիրել»

Հուլիս 10,2013 18:19

Ի՞նչ նվիրել սկեսրոջը առաջին հանդիպման, ծննդյան օրվա, Մարտի 8-ի և այլ տոների կապակցությամբ: Այս հարցը հուզում է շատ աղջիների: «Առավոտ երիտասարդականը» փորձեց գտնել դրա պատասխանը և գոհացում տալ ապագա և ներկա հարսների մտահոգությանը:
«Մի քանի անգամ նվիրել եմ ամանեղեն: Կարծում եմ՝ վատ ընտրություն չեմ արել, քանի որ ամուսնանալու դեպքում մենք միասին ենք ապրելու և ես օգտվելու եմ իմ նվիրած ամանեղենից, քիչ-քիչ օժիտ եմ հավաքում»,-ասում է 21-ամյա Լիանան:
Իսկ 23-ամյա Ռոզան պատմում է ՝մի քանի օր առաջ ապագա սկեսրոջ ծննդյան տոնի առիթով օծանելիք է գնել. «Անուշ բույր ունի՝ ոչ սուր է, ոչ էլ քաղցր: Նրան ևս շատ դուր եկավ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր կնոջ համար ամենասիրված նվերներից է»,-ասում է նա:
Իսկ 51-ամյա սկեսուր Արփինե Գևորգյանի խոսքով՝ իր համար ամենակարևորը լավ վերաբերմունքն է. «Կարևորը հարսդ լավը լինի, խելացի հասկացող, թե չէ ես ոչ մի ակնկալիք չունեմ»,-ասում է նա:
Մենք խոսեցինք նաև Երևանյան հուշանվերների խանութներից մեկի վաճառողուհի Քրիստինե Հակոբյանի հետ: Նրա խոսքով՝ ամեն ինչ հեշտ է, երբ դու ամուսնացած ես, այդ դեպքում կարող ես սկեսրոջիցդ հարցնել, թե ինչ նվեր է ցանկանում կամ կարող ես նաև գումարի տեսքով տալ, իսկ ապագա հարսիկների դեպքում՝ մի փոքր բարդ, բայց լուծելի խնդիր է. «Մեզ մոտ հիմնականում միջին չափերի հուշանվերներ են գնում՝ ծաղիկների կամ խորհրդանիշների տեսքով: Հետաքրքիր է այն, որ ապագա սկեսուրների համար գրեթե կոսմետիկա չեն գնում, իսկ արդեն իսկ սկեսուրների համար առանց մտահոգության գնում են»,-ասում է նա: Հավելում է . «Երբեմն լինում է, որ չեն կողմոնորշվում, խորհուրդ են հարցնում, իսկ ես ասում եմ, որ կարող են գունավոր և նորաձև վազաներ գնել, որոնց արժեքը 3000-ից 12 000դրամ է, քանի որ ամենևին էլ պարտադիր չէ, որ վազաները կոբալտե լինեն»:
Վաճառողուհու խոսքով ՝ նվերի ընտրությունը պիտի պայմանավորված լինի ապագա սկեսրոջ սոցիալական կարգավիճակով, ինչպես նաև այն բանով, թե ինչ առիթի դեպքում են նվիրում. «Սովորաբար ծննդյան օրվա նվերը պիտի մի փոքր թանկ լինի, որպեսզի տարբերվի, իսկ տոների դեպքում մի փոքր այլ է, պարտադիր չէ ամբողջ խնայողությունը ծախսել: Եթե խոսքը հարուստ և բծախնդիր սկսերոջ մասին է, ով Ձեր նվերին կարող է անուն դնել, խորհուրդ կտամ գեղեցիկ փաթեթավորված ծաղկեփունջ գնել կամ եթե Ձեր ֆինանսական վիճակը թույլ է տալիս, մի փոքր թանկ բրենդային որևէ բան նվիրել»,-ասում է Քրիստինե Հակոբյանը:
Նրա խոսքով՝ բոլոր դեպքերում նպատակահարմար չէ ապագա սկեսրոջը հագուստ կամ էժանագին բիժուտերիա նվիրել: Ըստ նրա՝ եթե մարդիկ չեն կողմնորոշվում, կարող են պարզապես ծաղիկներ կամ բույսեր նվիրել:

Իսկ, թե ինչ կարելի է նվիրել զոքանչին, կարդացեք այստեղ:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031