Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԿ նախագահը դատապարտվեց 1 միլիոն դրամ տուգանքի

Հուլիս 10,2013 17:43

Իջեւանում, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվեց Իջեւան քաղաքի բնակիչ, 1970թ. ծնված Արսեն Բայրամյանի դատավարությունը: Ա. Բայրամյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Բայրամյան» սոցիալական, բարեգործական հասարակական կազմակերպության նախագահը, 2011 թվականի սեպտեմբերի 16-ին եւ 2013 թվականի փետրվարի 12-ին « Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության Տավուշի տարածքային մասնաճյուղից ստացել է հումանիտար օգնության բաշխման ցուցակ եւ պաշտոնական դիրքն օգտագործելով՝ ստորագրությունները կեղծելու միջոցով, յուրացրել է 76 հազար 290 դրամ:

Հուլիսի 10-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը Ա. Բայրամյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ( «Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել պաշտոնական դիրքն օգտագործելով»), նրան դատապարտել նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով տուգանքի, նրան 3 տարի զրկելով նյութական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանից տեղեկացանք, որ Ա. Բայրամյանը վերականգնել է պատճառված շուրջ 76 հազար դրամ վնասը:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031