«Ոչ մի արտառոց բան չկա, որ Վահե Հակոբյանին դարձրեցին Սյունիքի մարզպետ: Եթե ներկայացրել էին, ուրեմն շատ երկար էին մտածել եւ պիտի հաստատեին: Միայն հարց է, թե այդ նորանշանակ մարզպետի ընտրությունն ինչ սկզբունքով է իրականացվել»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում Վահե Հակոբյանին կառավարության նիստում պաշտոնապես Սյունիքի մարզպետ ներկայացնելու մասին այսպիսի տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Նա վստահեցրեց, որ Սյունիքի մարզպետին 1 սկզբունքով են ընտրել՝ պետք էր ամեն ինչ անել, որ Սուրիկ Խաչատրյանին արժանի հետնորդ գտնեին:
Մենք հետաքրքրվեցինք, Վահե Հակոբյանը մինչ մարզպետ նշանակվելը պատգամավոր էր, Ձեր կոլեգան էր, շփվո՞ւմ էիք նրա հետ եւ ի՞նչ տպավորություն եք ստացել: Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց, որ չի ճանաչել Վահե Հակոբյանին եւ շփում չի ունեցել. «Նույնիսկ դեմքով էլ չէի հիշում: Համենայնդեպս, նրա ներկայությունը խորհրդարանում շոշափելի չի եղել: Միգուցե շատ դրական արժանիքներ ունեցող մարդ է, բայց ես սկսում եմ խիստ կասկածել դրանում, որովհետեւ հակառակ դեպքում նա չէր նշանակվի: Մարզպետի ընտրության սկզբունքը լրիվ այլ է: Կարծում եմ, իրենք փնտրել եւ գտել են Սուրիկ Խաչատրյանին արժանի փոխարինող, որը մշտապես կկարողանա սպասարկել Սյունիքում իշխանության շահերը: Հետեւաբար նրանից, որպես մարզպետ, ակնկալիք չեմ կարող ունենալ: Միգուցե նրա մեթոդները մի փոքր ավելի մեղմ լինեն, բայց արդյունքը միանշանակ գոհացնող կլինի իշխանությանը»:
Մենք ճշտեցինք, այսինքն, կարծում եք Վահե Հակոբյանը Սուրեն Խաչատրյանի կլանի շարունակո՞ղն է լինելու՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Միանշանակ: Միգուցե հիմա նա էլ դա չի գիտակցում, բայց վստահ եմ, որ ընտրությունը կատարված է այդ սկզբունքով: Սյունիքի մարզպետը պիտի լիներ մարդ, որը կծառայի վարչախմբի շահերին եւ կկարողանա անհրաժեշտույթան դեպքում այնտեղ ՀՀԿ-ի համար ապահովել ձայների մեծամասնություն, որը տարիներ շարունակ արել է Սուրիկ Խաչատրյանը: Միգուցե կրիմինալ առումով այսպիսին չլինի, բայց նպատակները մնալու են նույնը: Իսկ եթե նպատակը մնում է նույնը, ապա մեթոդները բնականաբար կկրկնվեն: Վաղ թե ուշ ամեն մի նորմալ մարդ, ով կնշանակվի այդ նույն սկզբունքներով, վերջիվերջո կդառնա կրիմինալ խմբի անդամ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
“Համենայնդեպս, նրա ներկայությունը խորհրդարանում շոշափելի չի եղել”
Իսկ մնացածինը շոշափելի է եղե՞լ: Օրինակ, ու՞մ ներկայությունն է շոշափվել:
Գալուստ Սահակյանը հանգստանու՞մ է: