Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կստեղծվեն էկոլոգիական միջանցքներ

Հուլիս 10,2013 17:19

1ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Գեորգի Սանատիրաձեին:

Հանդիպմանը քննարկվել է երկու հարց:

KFW բանկի ֆինանսավորմամբ և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի միջոցով Կովկասում սկսվելու է էկոլոգիական միջանցքների ձևավորմանն և կառավարմանը ուղղված նոր ծրագիր:

Ծրագրի նպատակն է ստեղծել ներքին և միջպետական էկոլոգիական միջանցքներ՝ պահպանվող տարածքների միջև: Որպես առաջին փուլ Հայաստանի համար քննարկվում է մեր երկրի հարավային մասի (Սյունիքի մարզ) պահպանվող տարածքների միջև էկոլոգիական միջանցքների ստեղծումը, որով առավել արդյունավետ կդառնա կենսաբազմազանության պահպանությունը՝ այդ թվում նաև կենդանիների անվտանգ տեղաշարժը:

Ծրագիրն առանձնանում է նրանով, որ էկոլոգիական միջանցքների կառավարումն իրականացվելու է հաշվի առնելով ազգաբնակչության սոցիալ-տնտեսական պայմանները և որի

շրջանակներում առաջին անգամ կներդրվի սոցիալական աջակցության համակարգ այն համայնքների համար, որոնք կներառվեն էկոլոգիական միջանցքների տարածքներում:

«Բնապահպանության նախարարությունը և անձամբ ես կարևորում ենք ծրագրի բնապահպանական նշանակությունը և դրա սոցիալական ուղղվածությունը, քանի որ այն բնական ռեսուրսների կայուն կառավարման և կենսապաշարների վրա ճնշման թուլացման նոր հնարավորություն կընձեռի»,- նշել է նախարար Հարությունյանը:

Բնապահպանության նախարարը Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Կովկասի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է նաև «Դիլիջան» ազգային պարկում Արքայական եղջերու ցեղատեսակի վերարտադրման պայմանների ստեղծմանն ուղղված հարցեր: Նա մասնավորապես նշել է, որ առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում մեկնարկող այս ծրագրով նախատեսվում է «Դիլիջան» Ազգային պարկում ստեղծել 15 եղջերուների համար պահպանման հարմարվողականության և բնական պայմաններում բազմացման ենթակառուցվածքներ:

Նախարարը երկրորդել է երկրի շահագրգռվածությունն այս ծրագրի նկատմամբ և հույս հայտնել, որ ծրագիրը հնարավորություն կտա Դիլիջանի գեղատեսիլ անտառներում առաջիկա մի քանի տարիների ընթացքում տեսնել եղջերուի բազմացող հոտեր:

 ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031