Քութուբ Շահի դինաստիայի ժամանակաշրջանի (1518-1687թթ.) Ուպուգունդայի հայկական գերեզմանոցը շատ վատ վիճակում է: Գրում է «Դեքան քրոնիքլ» լրատվականը՝ անդրադառնալով Անդրհա Փրադեշ նահանգի (Հնդկաստան) անհետացման եզրին կանգնած պատմական հուշարձաններին:
Անդրհա Փրադեշ նահանգի հնագիտության վարչության հանձնաժողովի անդամ Անուրդհա Ռեդին ասում է, որ Ուպուգունդայի (արվարձան Հիդերաբադ քաղաքում) հայկական գերեզմանոցը գտնվում է սարսափելի պայմաններում. «Ամբողջ տարածքում ծառեր են աճել և սահմանը կորել է», – ասում է նա՝ նշելով, որ գերեզմանոցն ամբողջությամբ աղբի մեջ է ու այն դարձել է խաղամոլների ու հարբեցողների հավաքատեղի:
Ռեդին ասում է, որ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել և շաբաթը առնվազն մեկ անգամ ստուգումներ կատարել այնտեղ. «Տարածքը պաշտպանելու համար ավելի շատ անձնակազմ է հարկավոր: Հնագիտության վարչությունը չի կարող միայնակ անել այդ: Մեզ ոստիկանության աջակցությունն ու եկամուտ է հարկավոր: Մեկ այլ հարց է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, որին պետք է ներգրավվեն խոշոր ընկերությունները, որպեսզի պաշտպանեն Հիդերաբադի պատմական կոթողները»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ