Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ՝ Մաքսիմ Հակոբյանին՝ Սուրիկ Խաչատրյանի հետ գործարքների մասին

Հուլիս 10,2013 16:59

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գորիսի՝ 1992-94 թվականների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը մեր միջոցով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին բաց նամակ ուղղեց, որը բացահայտում է Սուրիկ Խաչատրյանի հետ նրա գործարքների մասին:

Ստորեւ ներկայացնում ենք նամակը.

Բաց նամակ՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին

«Հարգելի պարոն Մ. Հակոբյան, հանրահայտ է, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը Սյունիքի մարզի առաջնահերթ կարիքները հոգալու նպատակով վերջին տարիներին «Սյունիք» բարեգործական հիմնադրամին (նախագահ՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան) փոխանցել է ծանրակշիռ ֆինանսական միջոցներ: Անշուշտ, ժողովուրդն իրավունք ունի տեղեկանալու, թե Դուք ինչքան դրամ եք փոխանցել նշված հիմնադրամին եւ արդյոք համապատասխան հսկողություն իրականացվե՞լ է այդ ֆինանսական միջոցների ծախսերի հետ կապված:

Հայտնի է նաեւ, որ Ձեր կոմբինատը ամիսներ առաջ գնել է մոլիբդենով եւ պղնձով հարուստ Գեղիի հանքի շահագործման իրավունքը: Հրապարակվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ Խաչատրյանն է ձեռք բերել այդ հանքի շահագործման իրավունքը: Խնդրում եմ հրապարակել, թե Ձեր կոմբինատը ՀՀ Սահմանադրությամբ ազգային հարստություն հանդիսացող այդ հանքի շահագործման իրավունքը երբ, ումից եւ ինչքան գումարով է գնել:

ՀՀ քաղաքացի Սամվել Հարությունյան»

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ճիշտ,քաջ ու շատ տեղին բաց նամակ է:

    Ժամանակն է, որ շնորհակալություն հայտնենք Սամվել Հարությունյանին` իր քաջ ու հայրենանվեր բացահայտումների համար: Նույնը «Առավոտին»` այն հասարակությանը հասցնելու համար:

  2. Կարո Մելիքյան says:

    Երեւում է Սյոնիքում դեռ շատ հարցեր կան,որ լուսաբանման կաիք ունեն.

  3. Գոռ says:

    Միթե,ոչ ոք չհասկացավ էսքան ժամանակ որ հասարակ քաղաքացին ուղղակի խաղալիք է սրանց ձեռքին,ՀՀ-ն պետություն չէ,մենք չունենք պետականություն..կա մարդկանց մի խումբ ,ովքեր ուղղակի իրար փոխանցումներ անելով կառավարում են ամբողջ հարստությունը և որոնց ձեռքում է բացարձակ իշխանություն..ՈՆՑ ԿՈՒԶԵՆ ՏԵՆՑ ԷԼ ԿԱՆԵՆ..կուզենք մարդկանց կսպանենք ու մեղավոր կճանաչենք..սրանով ամեն ինչ ասված է…իսկ մի քիչ խելացի ու դեռևս միգուցե մաքուր Վահե Հակոբյանով փոխելով լիսկային,ոչինչ էլ չի փոխվում…ես ծափահարում եմ Սամվել Հարությունյանին,որ դեռ զահլա ունի ու հույսեր է փայփայում..

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031