Համաշխարհային 27-րդ ուսանողական խաղերում հայաստանցի ձյուդոիստ, մինչեւ 60 կգ քաշային Գրիգոր Իվանյանն այսօր անցկացրած գոտեմարտը տանուլ տվեց ֆինն Ջուհո Ռեյնվալլին:
Կազանում մինչեւ այսօր պայքարի մեջ մտած մեր ուսանող մարզիկները միմյանց հետեւից պարտություններ են կրում: Առայժմ միակ բացառությունը բռնցքամարտն է, որտեղ 64 կգ քաշային կարգում Արթուր Քիրաջյանն այսօր երեկոյան պայքարելու է ոսկե մեդալի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ