Կենսաթոշակառուների ցուցակների ճշգրտման պատճառով հարյուրավոր թոշակառուներ մեկ-երկու ամսով կենսաթոշակը չեն ստանում: Նման խնդիրներ առաջանում են պարբերաբար:
Այսօր կառավարության նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պարզաբանեց, որ ամեն ամիս ցուցակները ճշգրտվում են եւ գնալով նվազում է ցուցակներից դուրս մնացող թոշակառուների թիվը:
Ըստ նախարարի, այս ամսվա ցուցակներից դուրս է մնացել 300 թոշակառու: Բավականին լարված եւ ամենօրյա աշխատանք է իրականացվում, մասնավորապես` սոցիալական ապահովության ծառայության աշխատակիցները աշխատում են նաեւ ոչ աշխատանքային` հանգստյան օրերին, որպեսզի հնարավորինս ճշգրտեն բոլոր տվյալները եւ այն բոլոր կենսաթոշակառուները, որոնք կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն, իրացվի նրանց իրավունքը: Մեկ-երկու օրվա ընթացքում եւս լրացուցիչ ցուցակներ են տպագրվելու, արդեն ճշգրտված տվյալներով»:
Պարոն Ասատրյանի` ՎՊ ղեկավարի հաշվետվության վերաբերյալ` տեսանյութում.
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ