Շաբաթ օրը Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ուսանողական հավաքականը մեկնում է Կազան, որտեղ հուլիսի 15-16-ին կայանալու են այս մարզաձեւի` 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի մրցումները:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն Aravot.am-ին փոխանցեց այն ըմբիշների անունները, որոնք հանդես կգան Թաթարստանի մայրաքաղաքի մրցագորգում: Նրանք են.
55 կգ` Հարություն Հովհաննիսյան
66 կգ` Արամ Ջուլֆալակյան
Կարդացեք նաև
74 կգ` Արսեն Ջուլֆալակյան
84 կգ` Մաքսիմ Մանուկյան
96 կգ` Արթուր Ալեքսանյան
120 կգ` Վաչիկ Եղիազարյան
Լեւոն Ջուլֆալակյանի խոսքերով, Համաշխարհային ուսանողական խաղերն իրենց մակարդակով գրեթե չեն զիջում օլիմպիական խաղերին, քանի որ բոլոր երկրների ուսանողական թիմերում հանդես են գալիս հիմնականում իրենց ազգային հավաքականների առաջին եւ երկրորդ համարները: Եվ պատահական չէ, որ մեր հավաքականում են նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն ու բրոնզե մրցանակակիր Արթուր Ալեքսանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ