Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերնոյի ֆիլմերը մարդուն տանում են ցնցումի». Ռեժիսոր

Հուլիս 10,2013 16:04

«Տալիս եմ մարդկանց խոսքի հնարավորություն, սիրում եմ գտնել այնպիսի պերսոնաժներ, որոնք քարացած կարծրատիպերից դուրս են: Հասկացել եմ, որ տարբեր կուլտուրաների միջեւ կնոջ եւ տղամարդու հավասարությունն այլ է, իմ հայրիկի ընկերը որոշել էր փոխել սեռը, դառնալ կին, նա անգամ դիմագծերն էր փոխել եւ ես որոշեցի նման պատմության վրա ֆիլմ նկարահանել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում միջազգային վավերագրական մրցույթ անվանակարգում ներկայացրած իր «Երկու հոգու մեջ» ֆիլմի մասին նշեց ռեժիսոր Լորանս Պերիգոն:

Ռեժիսորի հավաստմամբ, դժվար էր ներկայացնել այս փոխակերպումը: Պատմությունն իրական է, հասարակության մեջ մարդ չի ծնվում այնպիսին, ինչպիսին որ կա եւ դրա մասին բարձրաձայնելու կարիք կար: Գլխավոր հերոս Քրիսն իրեն զգում է ոչ տղամարդ, ոչ կին, այլ, ավելի շատ, երկու հոգու պես` զույգ սեռերի արանքում: Այժմ, 60-ը բոլորելով, մենեջմենթի այս դասախոսը իրագործում է իր կյանքի մեծ փոփոխությունը` վիրահատություն Թաիլանդում, կանացիության վարժանքներ Շվեյցարիայում, մեկ տարի` կին դառնալու համար: Մեկ տարի, որի ընթացքում Քրիսը կանացիություն է ձեռք բերում եւ դառնում Քրիստա: Ռեժիսորի խոսքով նա մի կերպար է, ով դրական է, երբեմն էլ՝ ծիծաղելի:

Ֆրանսահայ ռեժիսոր Արտո Փեհլիվանյանը ներկայացնում է իր «Վ…Այսինքն`Վերնոյ» ֆիլմը: Այն բացառիկ արխիվային նյութեր են ականավոր ռեժիսոր Անրի Վերնոյի կյանքից: Նա իր հետքն է թողել ֆրանսիական կինոյի պատմության մեջ` նկարահանելով մի շարք հիշարժան ֆիլմեր` հանրահայտ աստղերի մասնակցությամբ, որոնցից մեկի` Օմար Շարիֆի հետ կայացած բացառիկ հարցազրույցը եւս ընդգրկված է ֆիլմում.

«Կրկնօրինակումներ չկան, շատ բան կար ասելու, կարծում եմ ստացվել է: Վերնոյի ֆիլմերը մարդուն տանում են ցնցումի, ինտելեկտուալ նոր հարթակի վրա: Նա մեծատառով վարպետ էր ինձ համար»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031