Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի գրասենյակի հայտարարությունը

Հուլիս 10,2013 14:48

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 09.07.2013թ. անցկացված նիստի ժամանակ, Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվողի մայրը փորձ է արել շանտաժի և լկտի ստի միջոցով շեղել ու ծուղակի մեջ գցել ընթացող դատապրոցեսը՝ մտածված կերպով շրջանառության մեջ դնելով Վարդան Ղուկասյանի և նրա որդու անունը:

Բոլորին էլ պարզ է, որ ամբաստանյալի մայրը չունենալով որդուն արդարացնող հստակ և անհերքելի փաստարկներ, դիմում է ցանկացած միջոցի, այդ թվում՝ շինծու և, անգամ, անառողջ մտքերի տարածմանը: Այդ տիկինն այնքան է չափ անցնում, որ կատարելագործելով իր բանսարկությունը, հնարում է միայն իրեն հայտնի ինչ-որ խոսակցության ինչ-որ մանրամասներ:

Յուրաքանչյուր ողջախոհ մարդ հասկանում է, որ հանցագործի մոր նպատակն է՝ զրպարտությամբ և հերյուրանքներով, իրավիճակը միտումնավոր շիկացնելով և դատարանի դահլիճում բախումներ հրահրելով, շեղել դատական պրոցեսի ընթացքը: Համոզված ենք, որ արդարադատության գերակայության պայմաններում, նրան չի հաջողվի որդու արյունոտ ձեռքերը մաքրել ուրիշների անունը կեղտոտելու գնով: Այդ մորից կարող էր ծնվել միայն այդպիսի սառնասիրտ հանցագործ:

Վստահ ենք, որ դատական ատյանը հատուկ ուշադրության կարժանացնի նաև այդ դատակոչվածի պահվածքը:

Գտնում ենք, որ այս ամենի հիմքում Վարդան Ղուկասյանի և նրա հարազատների նկատմամբ նախապատրաստվող նոր սադրանքներ են , որոնց մեջ, ցավոք, մամուլը դառնում է գործիք` ինչ-ինչ պատվիրատուների ձեռքում:

Ստիպված ենք նորից նշել, որ այս ամենի ետևում, հավանաբար, կանգնած են 2007 թվականին Վարդան Ղուկասյանի նկատմամբ մահափորձն իրականացրած ուժերը: Այդ հանցագործությունը այդպես էլ մնում է չբացահայտված:

Իսկ այսօր ամեն մի խաչմերուկում տեղի ունեցող խուլիգանության հետ Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամների անունը շրջանառելը նպատակ ունի վերջիններիս կապել կրիմինալի հետ, որպեսզի ցանկացած հանցագործության դեպքում, պատրաստի սցենարներ ու հայտնի անուններ նշվեն մամուլում:

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ նպատակադրված հետապնդում և հալածանք:

Դիմում ենք բոլոր պատկան ատյաններին` կանխելու այս վտանգավոր երևույթները և վերջ դնելու սադրանքների սանձազերծմանը:

Վարդան Ղուկասյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031