Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ դառնալը ոչ թե իր, այլ Սյունիքի մարզպետի հոր երազանքն է, ինքն ուզում է մարզպետ աշխատել (Տեսանյութ)

Հուլիս 10,2013 14:45

«Ճի՞շտ է, որ Սյունիքի նախկին մարզպետն է առաջարկել ձեր թեկնածությունը, ի՞նչ եք անելու, որ Սյունիքում վախի մթնոլորտը վերանա, ճի՞շտ է, որ ձեր հայրն ուզում է, որ դուք դառնաք նախագահ, ինչի՞ց եք սկսելու աշխատանքը Սյունիքի մարզում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներն այսպիսի հարցեր ուղղեցին Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին:

«Արդեն երրորդ անգամ է՝ ես այս տարածաշրջանից ընտրված պատգամավոր եմ եւ կարծես թե որոշակիորեն պատկերացնում եմ բոլոր հիմնախնդիրները եւ, ինչու չէ, պարբերաբար, աշխատանքի ընթացքում փորձում ենք առավելագույնս բոլոր հիմնախնդիրները հասցնել խորհրդարան: Ես վստահ եմ, որ ձեր նշած հարցազրույցը, թե հանրապետության նախագահին իմ թեկնածությունը առաջարկել է Սյունիքի մարզպետը, տեղի չի ունեցել: Չեմ կարծում, որ դա իր խոսքերն են: Գիտեք, մոտ 9 տարի է՝ ինչ Սյունիքի մարզպետն իրականացնում է իր գործառույթները, կարող էր կարծիք հայտնել: Ինձ Սյունիքի մարզպետ նշանակել են կառավարության որոշմամբ: Այլ ընթացակարգ չգիտեմ: Ես պետք է, բնականաբար, մեկնեմ հայրենի տարածաշրջան եւ խնդիրներին ծանոթանամ: Մի բան եմ խոստանում, որ մեր աշխատանքում լինելու ենք հրապարակային եւ բաց: Կան բազմաթիվ խնդիրներ, առաջնահերթ իրականացնելու ենք նաեւ կառավարության ծրագրերը տարածաշրջանում: Բնականաբար, փորձելու ենք նաեւ լրացուցիչ հնարավորություններ ներառել, նոր հնարավորություններ ստեղծել, որպեսզի կարողանանք լուծել Սյունիքի հիմնախնդիրները: Բնականաբար, կան հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են մեր ամբողջ պետությանը եւ կան հիմնախնդիրներ, որոնք բնորոշ են Սյունիքի մարզին»,- ասաց նորանշանակ մարզպետը:

Ինչ վերաբերում է նրա հոր՝ Մաքսիմ Հակոբյանի երազանքին՝ որդու նախագահ դառնալու վերաբերյալ, ապա մարզպետն ասաց. «Իմ հայրն արդյունաբերության լավագույն հրամանատարներից մեկն է եւ հանրապետության առաջին հարկատուներից մեկը: Եթե այդ տեսանկյունից չնայենք, նայենք ծնող-որդի հարաբերության մեջ, ցանկացած ծնողի համար իր երեխայի հաջողություններն արդարացված են»: Հարցին՝ բայց դուք ուզո՞ւմ եք դառնալ նախագահ, Վահե Հակոբյանն ասաց՝ «Ես այժմ կատարելու եմ Սյունիքի մարզպետի պարտականությունները եւ արդեն ոգեւորված եմ, եւ փորձելու եմ առավելագույնս արդարացնել ժողովրդի հույսերը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Վստահ կարելի է ասել, որ Հայաստանում գավառամտության արմատները այնքան խորն են, որ
    նրանցից ազատվելու միակ ելքը, բժշկական տերմինով ասած,՝ վիրահատական միջամտությունն է:
    Մնացած ցանկացած միջոց երկիրը չի փրկի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031