Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճանաչողական այցով եղել է Ռիգայի «Գետլինի» աղբավերամշակման գործարանում:
Նախորդ դարի 70-ական թվականներին Գետլինյան ճահիճները եզերող հատվածում ստեղծված աղբավայրում 1998թ.-ից կառուցվել է աղբավերամշակման գործարան, որն այսօր համարվում է Եվրոպայի էկոլոգիապես ամենամաքուր աղբավայրերից մեկը:
Գործարանի տնօրեն Իմանտս Ստիրանսը քաղաքապետին մանրամասն ներկայացրել է աղբի վերամշակման ողջ գործընթացը, ինչպես նաև դրա ճիշտ կազմակերպման գործնական արդյունավետությունը: Ըստ այդմ, «Գետլինին» այսօր էկոլոգիական մի շարք ուղղություններով բավականին յուրօրինակ արդյունքներ է գրանցել: Աղբավերամշակման գործարանը ընդունում է ինչպես կենցաղային, այնպես էլ շինարարական աղբ: Վերամշակման չենթարկվող աղբի պարագայում, այն տեղավորվում է հերմետիկ բիոմիջավայրում, որում առաջացող գազն այնուհետ նույնպես տեղափոխվում է էներգաբլոկ: Տնօրենի խոսքով գործարանի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, այժմ քայլեր են արվում առաջիկայում գործարանի տարածքում նաև աղբի տեսակավորման գործընթաց կազմակերպելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն