Մանկապղծության համար երկարատեւ ազատազրկման դատապարտված, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր- Պողոսյանը չի տեղափոխվի Ամերիկա ՝ կապված առողջության վատթարացման հետ:
Aravot.am-ի հարցին պատասխանելով՝ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը նաեւ ասաց, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, քաղցկեղով տառապող Սերոբ Տեր-Պողոսյանը բուժվում է, իր ժամանակին տարվում է քաղաքային հիվանդանոց՝ քիմիա ընդունելու:
Վերջին անգամ կալանավորը տարվել է Միքայելյանի անվան հիվանդանոց այս տարվա հունիսի 12-ին: