Eurasiadoc նախագծի շրջանակներում ԵՄ աջակցությամբ հուլիսի 7-ից մեկնարկած՝ «Ոսկե ծիրանի» հետ համատեղ անցկացվող Եվրասիական վավերագրական ֆիլմերի երկրորդ համաժողովի առիթով, ի թիվս այլոց, Հայաստանում է Ardèche Images միջազգային ծրագրերի ղեկավար Ժան-Մարի Բարբը: Նա այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած ասուլիսում տեղեկացրեց իրենց նախաձեռնած երկու ծրագրերի մասին, որոնցից մեկն իրականացվել է Սիբիրում, մյուսը՝ Հայաստանում: Վերջինիս տարածաշրանից չի մասնակցել միայն Ադրբեջանը եւ Images միջազգային ծրագրերի ղեկավարի խոսքով՝ ադրբեջանցիները նախընտրել են ընդգրկվել Կենտրոնական Ասիայի հավաքին:
Հաջողված կինոսցենարներից ընտրվել է 23 երիտասարդի ծրագրիր, որոնք այս պահին վերջնամշակվում են: 8-ին սպասվում է լավագույն ութ հոգու աշխատանք՝ եվրոպացի 20 անվանի պրոդյուսերների հետ:
Երիտասարդներին կաջակցեն նաեւ ֆրանսիացի ռեժիսորները, նրանց նյութերն էլ կօգտագործվեն ֆրանսիական հեռուստաալիքների համար: Ներկայացված ծրագրերի վերջնական ընտրությունը կընձեռվի Ֆրանսիայի կինոարվեստի ազգային կենտրոնին:
Պարոն Բարբը հայտնեց նաեւ, որ առաջիկայում Գյումրիի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ինստիտուտի մագիստրատուրայում նախատեսված է վարպետաց դասերի անցկացում:
Կարդացեք նաև
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ կա՞ն թաբուներ երիտասարդ սցենարիստների թեմաների ընտրության առումով: Ժան-Մարի Բարբ հավաստիացրեց, որ նման բան չկա, եւ կարեւորը նյութի գեղագիտական մատուցման ձեւն է եւ այն, թե ինչպիսի կինոլեզվով ես վերարտադրում պատերացրածդ:
Անցյալ տարի երեք հայ է ներգրաված եղել ծրագրում, այս տարի՝ երկուսը: Ardèche Images միջազգային ծրագրերի ղեկավարը հույս ունի որ այդ թիվը կաճի: Նա հատուկ շեշտեց, որ սցենարները տարածաշրջանային հակամարտություններին չեն վերաբերվում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ