Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այդ ես չեմ» ֆիլմն արտացոլելու է սիրո տարբեր չափումներ

Հուլիս 10,2013 12:47

«Գլխավոր հերսուհին անընդհատ փնտրտուքների մեջ է: Ֆիլմն իմ մանկության մասին էլ է նաեւ, քանզի ես էլ եմ եղել երազկոտ աղջնակ ու անցել այդ կարեւոր տարիքի առավելությունների եւ թերությունների միջով: Իմ ներքին հիշողություններն էին, որոնք երբեք այլեւս հետ չես բերի»,-այսօր «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում միջազգային խաղարկային մրցույթ/հայկական համայնապատկեր մրցույթ անվանակարգում ներկայացրած իր «Այդ ես չեմ» ֆիլմի մասին խոսեց ռեժիսոր Մարիա Սահակյանը:

Ֆիլմում 14-ամյա աղջկա՝ Եվրիդիկեի աշխարհն է. նա ապրում է հասունացման տարիքի առաջին հուզավառ զգացմունքները: Ֆիլմը տպավորիչ եւ գեղարվեստական գույներով ներկայացնում է այդ անձնական աշխարհը, որը պտտվում է ինտերնետային չաթի սենյակների եւ բջջային հեռախոսի տեսապատկերների շուրջը: Կինոնկարի յուրօրինակությունը պատկերների եւ պոեզիայի երազային աշխարհն է, որտեղ հայկական բնապատկերը եւս իր դերն ունի: Վերադառնում է մոր նախկին սիրեկանը՝ տեղիք տալով չնախատեսված հետեւանքների եւ զուգահեռների: Սահակյանի խոսքերով՝ ֆիլմը, կոչված է արտացոլելու սիրո տարբեր չափումները:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031