Հուլիսի 10-ին, ժամը 02.24-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրիի Երևանյան խճուղում՝ «Վիլլա Գարի» շինանյութի խանութի մոտ, ավտոմեքենան բախվել է ծառին, տուժածներ չկան, ավտոմեքենայից նկատվում են կայծեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 30 UL 336 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Մ. Գրիգորյան) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հովացման և վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ:
Կարդացեք նաև
ԱԻՆ