Լրահոս
Օրվա լրահոսը

Պիտի ազգովի խնդրենք, որ տրանսպորտն ավելի շատ թանկանա

Հուլիս 10,2013 12:01

«Աշխատում ենք, որ տրանսպորտի թանկացումը լինի մինիմալ ու ի օգուտ ժողովրդի», հայտարարել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

«ՉԻ» – Փաստորեն, տրանսպորտը թանկանալու է «ի օգուտ ժողովրդի»։ Մենք էլ կարծում էինք՝ ի վնաս ժողովրդի է թանկանալու, բայց բարեբախտաբար՝ Գագիկ Բեգլարյանը ժամանակին ճշտում մտցրեց այս հարցում։ Վերջին հաշվով՝ մասնագետ մարդ է ու ավելի լավ գիտի, թե ինչն է ժողովրդին օգուտ եւ ինչը՝ վնաս։ Նախ՝ տրանսպորտը կթանկանա, ուղեվարձը կդառնա 150 դրամ, եւ շատերը ստիպված կլինեն հետիոտն երթեւեկել, իսկ քայլելն, ինչպես հայտնի է, օգուտ է։ Ահա եւ ստացվեց, որ տրանսպորտը թանկացավ ի օգուտ ժողովրդի։

Բացի այդ էլ՝ տրանսպորտի թանկացումը ֆինանսական տեսանկյունից ձեռնտու է գծատերերի համար, իսկ գծատերերն, ինչպես հայտնի է, ժողովրդի անբաժանելի մասնիկն են։ Չեք հավատում՝ Գալուստ Սահակյանին հարցրեք։ Այնպես որ՝ պիտի ագգովի խնդրենք, որ տրանսպորտն ավելի շատ թանկանա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031