Նիգերիայի առաջնության վեցերորդ դիվիզիոնի երկու հանդիպումներում արձանագրվել է դարպասի 146 գրավում:
«Փոլիս Մաշինը» 67:0 հաշվով հաղթել է «Բաբայարսին», իսկ «Պլատո Յունայթեդ Ֆիդերսը» 79 անպատասխան գնդակ է անցկացրել «Ակուրբայի» դարպասը:
Ոչ ֆուտբոլային այս հաշիվներն իրենց «տրամաբանությունն» ունեն: Բանն այն է, որ հաղթած երկու թիմերն էլ հավասար միավոր ունեին եւ պայքարում էին հաջորդ դիվիզիոն անցնելու համար, որտեղ վճռորոշ էր լինելու խփած եւ բաց թողած գնդակների տարբերությունը:
Լիգայի ղեկավարությունը չեղյալ է համարել հաշիվները, իսկ պաշտոնատար անձինք անորոշ ժամանակով հեռացվել են աշխատանքից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ