«Սա իմ 2-րդ խաղարկային ֆիլմն է, այն գալիս է Սլովակիայից, բայց արծածված թեման եվրոպական է: Ֆիլմում կատարվող դժոխքը ոչ միայն Սլովակիայում կա, այլեւ ողջ աշխարհում, այն շատ լուրջ թեմա է եւ նման դժվար պատմության համար գեղեցիկ բնապատկեր ստեղծելն անհրաժեշտություն էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում միջազգային խաղարկային մրցույթ անվանակարգում ներկայացված «Իմ մարդասպան շունը» ֆիլմի մասին նշեց ռեժիսոր Միրա Ֆորնեյը:
Ֆիլմը 18-ամյա Մարեկի մեկ օրվա դրաման է: Նա ապրում է Սլովակիայի եւ Մորավիայի սահմանագծին՝ հոր եւ խուլիգան, ռասիստ հասակակիցների հետ, իսկ նրա լավագույն ընկերը, այնուամենայնիվ, շունն է: Մարեկի կյանքը տակնուվրա է լինում, երբ նա բացահայտում է իր կորած մոր՝ Մարիկայի գաղտնիքը:
Ռեժիսորը բավականություն էր ստանում չկրթված դերասանների հետ աշխատելու ժամանակ.
«Դերասանները վարժված չէին, պարզապես ծանոթ էին խնդրին եւ ցանկացել են ներկայացնել խնդիրը: Ցուցադրել եմ իրականությունը, հետազոտություններ եմ անցկացրել սափրագլուխների հետ, աշխատանքը կատարված էր: Հավատացած եմ, որ պատմությունն ավելի մեղմ դարձնելը ճիշտ չէր լինի»:
Կարդացեք նաև
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ