Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակվում Վահե Հակոբյանը: «Դուք լավ ճանաչում եք Վահե Հակոբյանին, ծանոթ եք նրա գործունեությանը, երկար տարիներ նա եղել է ԱԺ պատգամավոր: Կարող եք նրան հարցեր տալ»,- կառավարության անդամներին դիմելով ասաց վարչապետը:
Պարոն Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդին է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ