Հատված Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարցազրույցից:
– Երեկ պաշտոնապես հրապարակվեց Ձեր ունեցած զենքերի ցանկը։ Ինչո՞ւ եք
այդքան զենք «հավաքել», ինչի՞ համար։
– 11 զենք է ընդամենը, ինչո՞ւ եք զարմացել։ Խանութում ծախում են, որսորդական խանութում, ես էլ ձեռք եմ բերել, նաեւ նվերներ եմ ստացել։ Նվեր եմ ստացել հանրապետության նախագահից, վարչապետից, ՀՀ պաշտպանության նախարարից, ներքին գործերի նախարարից։
Կարդացեք նաև
– Բայց Ձեզ պատկանող զենքերի մեջ այնպիսի զենքեր կան, որոնք անգամ խանութներում չեն վաճառվում, Ձեզ ինչպե՞ս է հաջողվել ձեռք բերել այդ զենքերը։
– Չի կարող պատահել… եթե վաճառքում էլ չկան, ուրեմն ես նվեր եմ ստացել։ Բոլոր փաստաթղթերը՝ որպես այդպիսին, կան եւ մանրամասն ուսումնասիրված են։ Արդեն որերորդ տարին է՝ Գորիսի ներքին գործերի բաժանմունքից 3 ամիսը մեկ գալիս են, զենքերը հաշվառում, նայում ու գնում։
– Գորիսի նախկին քաղաքապետը վերջին ժամանակներս Ձեր մասին անընդմեջ սկանդալային բացահայտումներ է անում. ծեծ, բռնաբարություն, թալան…
– Շատ նախկին տականքի մեկն է, էլի՛, եթե իրենք երեք եղբայր են ու իրար հետ չեն խոսում, իրար թշնամի են, ապա ո՞նց կարող է իմ հետ բարեկամ լինել, իմ հետ էլ է թշնամի։ Այսքան բան։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում