Լրահոս
Օրվա լրահոսը

Լիսկան ու զինդատախազն ուս ուսի տված

Հուլիս 10,2013 11:37

Երեկ հայտնի է դարձել, որ զինդատախազությունը Արտակ Բուդաղյանին քրեական գործի մեջ ներգրավել է որպես մեղադրյալ՝ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը): Այսպիսով, դահիճն ու զոհն ըստ էության հավասարվում են, ինչին Լիսկան ու զինդատախազությունը ձգտում էին միջադեպի հենց առաջին իսկ օրվանից: Պատահական չէր, որ զինդատախազ Գևորգ Կոստանյանը անմիջապես հայտարարել էր, որ Լիսկայի տան վրա եղել է հարձակում: Նույնը ասել էր նաև Լիսկան:
Եվ ահա, ձայն ձայնի տված` Լիսկան ու զինդատախազությունը հասան նրան, որ Արտակ Բուդաղյանը, որի կյանքը հրաշքով է փրկվել, դարձել է մեղադրյալ: Մնում է, որ Լիսկան ու զինդատախազությունը Արտակ Բուդաղյանին հավասարեցնեն նաև Լիսկայի որդուն և թիկնապահին, որոնք ձերբակալվել են սպանության կասկածանքով՝ Բուդաղյանի եղբոր սպանության կասկածանքով, երբ ակնհայտորեն նրան կրակել են թիկունքից, այն ժամանակ, երբ Արտակ Բուդաղյանին արդեն վիրավորել էին:

Այսինքն` Լիսկան ու զինդատախազությունն ուս ուսի տված կարող են Արտակ Բուդաղյանին հասցնել նաև կալանավորի կարգավիճակի, եթե մեղադրյալի կարգավիճակի հասցնելը նրանք մարսեն: Իսկ որ կմարսեն, երևի կասկած չկա, որովհետև եթե մարսելու չլինեին, եթե ճշտած չլինեին, որ մարսելու են, չէին գնա այդ քայլին: Այսինքն` այստեղ նրանք ակնհայտորեն ունեն ավելի բարձր հովանավոր, որի թույլտվությունը ստանալուց հետո էլ Արտակ Բուդաղյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Սա պարզապես հերթական ցինիզմն է հասարակության հանդեպ, որով իշխանական համակարգը ցույց է տալիս, որ կարող է մեղադրել ցանկացածին, և որ իր համար զոհն ու դահիճը որոշվում են բոլորովին այլ կատեգորիաներով:

Այս ամենի պատասխանատուն անկասկած Սերժ Սարգսյանն է, որովհետև պատահական չէ, որ Լիսկայի գործով նա այդպես էլ որևէ բան չասաց, ինչպես որևէ բան չասաց «Հարսնաքարի» գործով: Այսինքն` եթե Սերժ Սարգսյանը հրապարակավ չի փորձում որևէ սկանդալային առիթով հայտարարություն անել և միավորներ հավաքել, ուրեմն նա մտադիր է պահել յուրայիններին մինչև վերջ` պարզապես մի փոքր դադար վերցնելով և ժամանակավոր «զիջումների» գնալով:

Եվ ուրեմն` Սերժ Սարգսյանն, ըստ ամենայնի, որոշել է, որ զիջումների լիմիտն ու ժամանակը անցել է, և եկել է Լիսկայի որդուն ու թիկնապահին արդարացնելու ժամանակը: Սա հիրավի եվրաքաղաքակրթական պահվածք է, և Լիսկան կարող է դառնալ Սերժ Սարգսյանի եվրաինտեգրացիայի քայլող խորհրդանիշն ու թալիսմանը:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031