Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենակոռումպացվածների ցուցակում է հայտնվել Հայաստանի ոստիկանությունը

Հուլիս 10,2013 11:26

Երեկ «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել է կոռուպցիայի ընկալմանը վերաբերող հասարակական կարծիքի ամենամյա ուսումնասիրությունը՝ «կոռուպցիայի համաշխարհային բարոմետրը»։ Ինչպես եւ սպասվում էր՝ դրանում որեւէ հուսադրող տվյալ չկա Հայաստանում կոռուպցիայի նվազման կամ դրա դեմ տարվող արդյունավետ պայքարի մասին։ Ավելին, կենտրոնի անցկացրած այս տարվա հարցումները ցույց են տվել, որ հայաստանցիներն ամենակոռումպացվածն են համարում դատական, առողջապահական համակարգերը եւ պետական ապարատի պաշտոնյաներին։ Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ ամենակոռումպացվածների ցուցակում է հայտնվել Հայաստանի ոստիկանությունը։ Այդպիսով՝ ստացվում է, որ հանրությունը մազաչափ անգամ չի վստահում կոռուպցիայի դեմ պայքարի, «ատկատների», մեծ ձկներին գլխից բռնելու Սերժ Սարգսյանի հրապարակային ելույթներին, քանի որ տեսնում է, որ դրանց կոնկրետ քայլեր չեն հետեւում։ Եթե փորձենք վերհիշել անցած սեպտեմբերին Ս. Սարգսյանի՝ կառավարությունում անցկացրած հայտնի խորհրդակցությանը հաջորդած ամիսներին իրականացված հակակոռուպցիոն քայլերը, ապա բացի մի քանի մանր-մունր բացահայտումներից, որեւէ «մեծ ձկան գլխից բռնելու» դեպք այդպես էլ չենք գտնի։ Ու եթե անգամ նախընտրական տարում իշխանությունը բավարարվեց ընդամենը դատարկ հայտարարություններով, ապա հետընտրական ժամանակահատվածում սպասելի է, որ կոռուպցիայի դեմ պայքարի թեկուզ փիառ դրսեւորումներն էլ կվերանան։ Եվ ամենեւին պատահական չէր, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած հաշվետվությունը, ինչն ըստ էության պետական ողջ ապարատի համատարած ու համակարգային կոռուպցիայի արձանագրում էր, արժանացավ Սերժ Սարգսյանի աննախադեպ կոշտ պարսավանքին։ Այսինքն՝ երկրի ղեկավարը հրապարակավ մեղադրեց ՎՊ նախագահին կոռուպցիան բացահայտելու մեջ՝ այդ ընթացքում անհասկանալի մեկնաբանություններ անելով ՎՊ-ի գործառույթների մասին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031