Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջորդ համագումարը 2015-ին՝ Երևանում

Հուլիս 10,2013 11:17

Կայացավ  Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի պաշտոնական փակումը։ Փակման խոսքով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը, համագումարի նախագահ Վիգեն Սեֆիլյանը, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանը։

Պրոֆեսոր  Դումանյանը բարձր գնահատեց համագումարի կազմակերպիչների կատարած աշխատանքը, որի արդյունքում հնարավոր դարձավ քննարկել և լսել աշխարհում բժշկական նորագույն մոտեցումների ու գիտական նվաճումների վերաբերյալ ճանաչված հայ բժիշկների ելույթները։  Նախարարը կարևորեց, որ համագումարի ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի և բժշկական կրթության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները։ Դերենիկ Դումանյանն իր խոսքում  բոլորին հիշեցրեց 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում հաջորդ համագումարի կայացման մասին և հրավիրեց բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են մայր հայրենիքում և Լեռնային Ղարաբաղում առողջապահական համակարգի զարգացման խնդրով։

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում հուլիսի 3-ին մեկնարկած Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը` համագումարի մասնակիցներին ներկայացնելով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։

Համագումարի աշխատանքներին մասնակցեցին մոտ 400 բժիշկներ և բուժքույրեր աշխարհի տարբեր երկրներից։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031