Մեր տեղեկություններով, նախօրեին Հանրային խորհրդի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո ՀԽ անդամ, ԲՈՀ-ի արդեն նախկին նախագահ Արտյուշա Ղուկասյանն առանձնազրույց է ունեցել ՀՀ նախագահի հետ։ Մեզ հասած տեղեկություններով, Ղուկասյանը Սերժ Սարգսյանի հետ քննարկել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից իրեն պաշտոնանկ անելու հրամանը եւ իր ապագայի հարցը։
Ինքը՝ Ղուկասյանը, մեզ հետ զրույցում կեսբերան հերքեց, թե առանձնազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ։ «Հանրային խորհրդի հետ է եղել հանդիպումը, եւ ես, որպես Հանրային խորհրդի անդամ, պարզապես ներկա եմ եղել այդ հանդիպմանը»,- ասաց Ղուկասյանը։
Ի դեպ, տեղեկացանք, որ ԲՈՀ-ի նախկին նախագահը չի պատրաստվում դատական կարգով բողոքարկել Աշոտյանի՝ իրեն աշխատանքից ազատելու հրամանը։ Դատական համակարգին չե՞ք վստահում, թե՞ այլ պատճառներ կան՝ հարցրինք։ «Ոչ, պարզապես բողոքարկելու իմաստ չեմ տեսնում եւ վերջ, ցանկություն չունեմ»,- ասաց Ղուկասյանը։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում