ՀՀ նախագահական նստավայրի դիմացից այսօր առավոտյան Կենտրոնի ոստիկանության բաժանմունք են բերման ենթարկել ակտիվիստ Վարդգես Գասպարիին: Նա «Սերժիկ սրիկա» ցուցապաստառով նախագահական նստավայրի դիմաց պիկետ էր կազմակերպել` ի նշան բողոքի ոստիկանների գործողությունների:
Պարոն Գասպարիի պատմելով, ոստիկանները անմիջապես մոտեցել են իրեն եւ հորդորել հեռանալ, իսկ իր չհնազանդելուց հետո ոտքերից ձեռքերից բռնած հարկադրաբար նստեցրել են մեքենա եւ տարել ոստիկանություն:
Այս պահին պարոն Գասպարին դեռ ոստիկանության բաժանմունքում է ու դեռ տեղյակ չէ, երբ իրեն ազատ կարձակեն: Նրա խոսքերով, իրեն պահում են բաժանմունքում, որ խոչընդոտեն իր ակցիան իրականացնելու մտադրությունը:
Պարոն Գասպարին ասաց, որ ինքը հաջորդ օրերին էլ է պատրաստվում նմանատիպ ակցիա կազմակերպել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ