Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում այսօր հայաստանցի 64 կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը 1/2 եզրափակչում համառ պայքարում 2:1 հաշվով հաղթելով Մոլդովայի ներկայացուցիչ Դմիտրի Գալագոտին, մտավ եղրափակիչ՝ ապահովելով առնվազն արածաթե մեդալ:
Վաղն Արթուրը չեմպիոնի կոչման համար հանդիպելու է ռուսաստանցի Ռաջաբ Բուտաեւի հետ:
Հայաստանի մյուս բռնցքամարտիկը՝ 56 կգ քաշային Հենրիկ Մոկոյանը, կիսաեզրափակչում տանուլ տվեց Սերգեյ Վոդոպյանովին (Ռուսաստան):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ