Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ կանենք, որ նրանց մոտ դա չստացվի». Բուդաղյանների փաստաբան

Հուլիս 09,2013 22:50

Փաստաբան Հայկ Ալումյանը «աբսուրդի ժանրից» է համարում Արտակ Բուդաղյանի նկատմամբ այսօր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի  1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու) մեղադրանքը:

«Դեպքից հետո զինդատախազի հարցազրույցից արդեն հասկանալի էր, թե դատախազությունն ինչ աճպարարություն էր փորձելու անել: Հուսով էինք, որ հարցը դրան չի հասնի, բայց այդպես էլ եղավ»,- Aravot.am-ին ասաց պարոն Ալումյանը:

Նա արդեն գիտի, թե մեղադրանք առաջադրելուց հետո ինչ քայլեր են հաջորդելու. «Փորձելու են այս մեղադրանքի վրա հիմնվելով առաջ քաշել այն վարկածը, որ այս կողմը նրանց կյանքի համար վտանգավոր սպառնալիք է ներկայացրել, նրանք էլ պաշտպանվել են: Բայց ես, մեր կողմը ամեն ինչ կանենք, որ նրանց մոտ դա չստացվի»:

Պարոն Ալումյանը դեռ չի ցանկանում բացել փակագծերն ու հայտնել, թե ով էր Բուդաղյաններին թիկունքից կրակողը:

Նա չցանկացավ նաեւ իր հետագա քայլերից խոսել. «Կանենք նոր կասեմ, նախապես չեմ ասում՝ ինչ ենք պատրաստվում անել»:

Բուդաղյանին ներկայացված մեղադրանքով նախատեսվում է տուգանք նվազագույն աշատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով  կամ առավելագույնը երկու ամիս կալանք կամ էլ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հայաստանի պետական համակարգը, այդ թվում և դատաիրավականը, որքան պետք է փտած ու
    նեխած լինի, որ այսչափ լկտի անամոթաբար պաշտպանի մի հրեշի,՝ լիսկա մականունով: Որքան
    պետք է նույն հրեշները լինեն, որպեսզի չտարբերվեն միմյանցից: Նույնիսկ կատարած հրեշագործությունների համար, կարելի է այդ անասունին մի քանի անգամ գնդակահարել, թեպետ
    մեկ անգամն էլ բավական է, գնդակն ավելորդ չծախսելու հանար :

  2. Լիլի says:

    ՊԱՐՈՆ ԱԼՈՒՄՅԱՆ ԳՈՆԵ ՀՈՒՅՍ ՏՎԵՑԻՔ.ՀԱՎԱՏԱՑԱԾ ԵՂԵՔ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԷԼ Է ՁԵԶ ՀԵՏ.

  3. nune says:

    Սյունեցիների անունից ենք խնդրում, ամբողջ ներուժը օգտագործեք, բայց չթողնեք Արտակ Բուդաղյանին քավության նոխազ օգտագործեն

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Բուդաղյանները թող մի րոպե անգամ իրենց մենակ չզգան ու մինչև վերջ պայքարեն: ԱՄԲՈՂՋ ազգը (և սփյուռքը) ձեր մեջքին է. սա չմոռանաք:

    Քրեա-օլիգարխիկ կլանի հերթական այլանդակությունը` հայ ժողովրդի դեմ. Նեմեցի/«Հանցաքարի» ոճով: Հակահերոս լիսկային ու իր հանցախմբին մեղադրելու փոխարեն «մեղադրում են» զոհ դարձած Արտակ Բուդաղյանի՞ ն: «Զինված հարձակման» ԹԱՏՐՈՆ են կպցնում: Ու հակահերոս լիսկայի տնից ընդհամենը «մի քան գրանցված» զենք «գտան»:Այ քեզ (իրավա-քաղաքական) ԱՅԼԱՍԵՌՎԱԾՈՒԹՅՈՒՆ:

    ՀՀ դատախազությունը դարձել է քաղաքական պատվերներ կատարող խեղկատակ կլոուն : Իսկ անատամ Պ.Նախարարն ու բանակի գլխավոր շտաբը էլի ՔՆԱԾ են ձևացա՞ ծ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031