Եգիպտոսում հայ ճարտարապետի կառուցած երբեմնի փառահեղ պալատը այժմ դարձել է կերամիկական սալիկների թանգարան: Գրում է «Ալ Ջազիրան» Եգիպտոսի վերջին թագավորության պատրաստած նյութում:
Արքայազն Օմանի հորը պատկանող պալատը, որը գտնվում է Կահիրեի Գեզիրա թաղամասում, կառուցել է Բալյանների գերդաստանի վերջին ժառանգը (հավանաբար Սիմոն Բեյ Բալյանը): Բալյանների Օսմանյան կայսրությունում մեծ հռչակ ունեին որպես ճարտարապետների ընտանիք: Որոշ հաշվարկներով գույքը գնահատվում է ավելի քան 200 միլիոն դոլար:
Բալյանների ընտանիքի հիմնադիրը համարվում է Բալի Ուստան, որն ապրել է 18-րդ դարում:
Արքայազն Օսմանը երկու տարեկան էր, երբ Եգիպտոսի հեղափոխությունից հետո ստիպված էր լքել երկիրը: Նրա հորը՝ արքայազն Ամր Իբրահիմին, նոր կառավարությունը համակարգին վտանգ սպառնացողների սև ցուցակում էր ընդգրկել: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նա եղել է հատուկ ոստիկանության հրամանատար և մեծ աջակցություն ուներ որոշակի շրջանակներում։
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ