Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեժիսորն աննկատ տաղանդավոր է». Դավիթ Մուրադյան

Հուլիս 09,2013 21:00

«Որեւէ կասկած չունեի, որ նույնիսկ բացակա Ներսես Հովհաննիսյանն այս դահլիճը դատարկ չի թողնի, նրա կինոն գտել է մարդկային հասցե յուրաքանչյուր հանդիսատեսի հետ: Մինչ այսօր իր ֆիլմերի լեզվով խոսում ու կատակում ենք»,-այսօր «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում հայտնի կինոռեժիսոր, պրոֆեսոր Ներսես Հովհաննիսյանի 75-ամյակին նվիրված երեկույթի ժամանակ ասաց Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանը:

Կինոգետը կարոտով է հիշում այն Երեւանը, որտեղ ծնվել եւ մեծացել է, որտեղ հասակ է առել եւ որը կա ու կմնա ռեժիսորի ֆիլմերում.

«Ներսեսի ֆիլմերում հայ մարդուն մխիթարելու առաքելություն կա, մենք դրանք դիտելուց հետո հաշտվում ենք կյանքի նեղությունների հետ, դառնում ենք ավելի լավը քան կայինք: Կենսական էներգիա է տալիս հանդիսատեսին, ռեժիսորն աննկատ տաղանդավոր է: Նա առաջին պլանի վրա չէ, ներսում է` տարրալուծված, իսկ ներկայությունն ազդեցիկ: Նաեւ կյանքի շարունակությանը հանդիսացող դերասան է, իսկ նկարահանած ֆիլմերը մեր կյանքից անբաժան են»:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի պնդմամբ Ներսես Հովհաննիսյանի նման քիչ ռեժիսորներ կան ամբողջ աշխարհում: Նա ուներ հզոր էներգիա եւ դա փոխանցվում էր հանդիսատեսին:

Ներսես Հովհաննիսյանի ընկեր, ակադեմիկոս Ֆեդերիկ Հովհաննիսյանի համոզմամբ ամեն մի արվեստագետ բերում է իր չափանիշը, Ներսեսի ֆիլմերում չպետք է փնտրել սիմվոլներ, կարող ենք փնտրել երեկվա մեր ապրած առօրյա իրականությունը` առօրյա հարաբերությունների ոլորտն իր գեղագիտությամբ:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031