«Նույնիսկ հարկ չեմ համարում արձագանքել ձեր նշած անձի այս կամ այն հայտարարությանը, երկու պատճառով. նախ՝ իսկ ով է ասում եւ երկրորդը, որպես հորդոր՝ անլրջությունը ամառվա այս շոգին խիստ վտանգավոր է առողջության համար»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսպես մեկնաբանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ օրերս հրավիրած ասուլիսում նա հայտարարեց, որ խորհրդարանում պետք է պահանջեն Սերժ Սարգսյանի իմպիչմենթը: Ըստ Լեւոն Զուրաբյանի, Սերժ Սարգսյանը Վերահսկիչի պալատի պես սահմանադրական ինստիտուտը հավասարեցրեց հողին. «Սերժ Սարգսյանի գործողությունները հիմք են ստեղծում նրան իմպիչմենթի ենթարկելու համար: Սա հանցագործությունների երկար շարքում եւս մեկ հանցագործություն էր՝ Սահմանադրության դեմ»:
Լեւոն Զուրաբյանը նաեւ չէր բացառել, որ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի պահանջի նախաձեռնությանը կմիանան որոշ ՀՀԿ-ականներ: Նա վստահեցնում էր, որ դա իրենց PR-ի համար չեն նախաձեռնում, այլ ուզում են, որ իսկապես լուրջ գործընթաց լինի:
Մարգարիտ Եսայանի խոսքերով՝ «Բնավ անձնական դաշտ չմտնելով, միայն հիշեցնեմ՝ չէր խանգարի, որ որոշ գործիչներ զուսպ լինեն իրենց հայտարարություններում եւ որակումներում, հակառակ դեպքում կարող են դատարկախոսի տպավորություն թողնել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ամեն անգամ Մարգարիտ Եսայանին համակարգիչով կամ այլ ինֆորմացիայի դաշտում տեսնելիս
հիշում եմ իմ Հերիքնազ տատիս, ավելի քան կես դար առաջ,՝ Արաբկիր 14 տան բակում օջախի վրա պղնձե ղազղանում՝ թթից դոշաբ եփելուց: Հին Արաբկիրցին կիմանա թե ինչի մասին է խոսքը, քանի որ այն ժամանակ դեռ Կոմիտաս փողոցը նոր էր կառուցվում, իսկ տրամվայը շրջադարձ էր կատարում Մերգելյան ինստիտուտի գլխավոր մուտքի դիմացից: Տատս էլ կարմրաթուշիկ սիրուն գյուղի կին էր, շատ նման, բայց ավելի լուրջ և պարկեշտ քան՝ Մ. Եսայանը, համենայնդեպս ինձ այդպես է թվում:
Հիմա ամեն ինչ փոխվել է, ամենացավալին, որ փոխվել են բարոյական նորմերը,՝ սուտը, ստորությունը, քցելը, երկիրը թալանելը, առավել ևս, եթե թալանում են երկրի ընդերքը,՝
ընդունվում է հասարակության կողմից, որպես ճարպկություն, հնարամտություն, կամ նոր տերմինով
արտահայտված,՝ ղարաբաղաբարո վարք, որը իհարկե ի շնորհիվ վերջին երկու նախագահների:
Ինձ չի թվացել թե տատուս մասին կարող եմ հետաքրքիր բաներ պատմել, բայց հիմա համոզված եմ
եթե տատս հրաշքով կենդանանար, ապա մեր ԱԺ-ի կին պատգամավորներին գոնե կասեր, որ կինը
պետք է իրեն մի քիչ կնոջ պես պահի ,,իհարկե Զանգեզուրի ակցենտով,,: